ՄԱԿ-ը կրկին մեղադրել է Սիրիայի իշխանություններին քիմիական զենք կիրառելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ը և Քիմիական զենքի կիրառման արգելման կազմակերպությունը համատեղ զեկույց են հրապարակել, որը ներկայացվել է ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհրդում։ Ինչպես հայտնում է Rosbalt-ը, զեկույցում նշված է այն մասին, որ 2015 թվականի մարտի 16-ին Սիրիայի Իդլիբ նահանգի Կամինաս բնակավայրում Սիրիայի կառավարական ուժերը քիմիական զենք են կիրառել։ Հետաքննությամբ պարզվել է, որ սիրիական ուղղաթիռները քլորով լի տակառներ են նետել նշված բնակավարի վրա։ Ուղղաթիռներն օդ են բարձրացել 2 ռազմաբազաներից, որտեղ տեղակայված են 63-րդ ուղղաթիռային բրիգադի 253-րդ և 255-րդ էսկադրիլները։ Սակայն չի հաջողվել պարզել, թե ովքեր են ղելավարել այս օպերացիաները։
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



