Արևմուտքը ոչինչ չի արել Սիրիայի համար. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրևմուտքը բացարձակապես ոչինչ չի արել Սիրիայի համար: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» ռազմական գործողության հետ կապված ասել է. «Հիմա գործողության մասնակիցների նպատակը Սիրիայի Էլ-Բաբ քաղաքն է: Մեզ ասում են «առաջ մի շարժվեք մինչև այդ քաղաք», սակայն մենք պարտավոր ենք և դա կանենք, քանի որ անհրաժեշտ է արագացնել անվտանգության գոտու ստեղծման գործընթացը»:
Էրդողանի խոսքով՝ եթե Միջազգային կոալիցիայի ուժերը Անկարայի հետ միասին գործեն, Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը ԴԱԻՇ-ի դեմ սիրիական Ռաքքայի շրջանում:
Էրդողանի խոսքով՝ Անկարան տարածքային հավակնություններ չունի Սիրիայի կամ Իրաքի նկատմամբ:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



