Կամերունում երկաթուղային վթարից զոհվածների թիվը հասնել է 73-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿամերունում երկաթուղային վթարից զոհվածների թիվը հասնել է 73-ի, հայտնում է Associated Press-ը:
Նախօրեին մայրաքաղաք Յաունդեից Դուալա մեկնող ուղեւորատար գնացքը դուրս էր եկել գծերից: Գնացքում եղել է 1300 մարդ: Վթարից տուժել էր մոտ 600 ուղեւոր:
Գնացքը գերծանրաբեռնված էր եղել սողանքի պատճառով, որը փակել էր մայրաքաղաք Յաունդեի եւ Դուալա քաղաքի միջեւ ավտոմոբիլային ճանապարհը:
Կառավարության տվյալներով՝ 30-ամյա երկաթուղին չի դիմացել գերծանրաբեռնվածությանը: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



