Սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 25-27-ը բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների` մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում `բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հորդորում ենք նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 23-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 24-ին կեսօրից հետո, 25-27-ը ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 23-ին էապես չի փոխվի, 24-26-ը կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում՝
Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին երեկոյան ժամերից, 25-27-ը սպասվում է անձրև:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



