Հաիթիի հյուսիսում շուրջ 180 բանտարկյալներ փախել են բանտից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀաիթիի հյուսիսում առնվազն 174 բանտարկյալներ փախել են բանտից՝ գողանալով զենք եւ պանելով բանտապահներից մեկին, հաղորդում է «Ռեյթերսը»։
Գործակալության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Արկահայ բնակավայրում։ Հաիթիի արդարադատության նախարար Կամիլե Էդուարդ կրտսերի փոխանցմամբ, մեկ բանտարկյալ մահացել է բանտի պատից թռչելու ժամանակ։
Փախուստի դիմածները բանտից հրազեն են գողացել։ «Մեկ բանտապահ մահացել է, եւս երկուսը վիրավորվել»,-ասել է նախարարը։
Իշխանությունները ՄԱԿ-ի խաղաղապահների աջակցությամբ սկսել են որոնել փախուստի դիմած բանտարկյալներին։
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



