Բրեմենում բունդեսվերի 15 բեռնատար է այրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի հուսիսում Բրեմենում ընկերություններից մեկի տարածքում այսօր՝ հոկտեմբերի 23-ի վաղ առավոտյան, բունդեսվերին պատկանող 15 բեռնատար է այրվել։ Ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ հրդեհելու վարկածը, հաղորդում է DPА գործակալությունը։
«Մենք հետաքննություն ենք իրականացնում բոլոր ուղղություններով»,-հայտարարել է Բրեմենում ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը, որը հրաժարվել է ուղիղ պատասխանել հարցին, թե արդյոք տեղի ունեցածը դիտավորություն է։
DPA-ի փոխանցմամբ, հետաքննությանը մասնակցում է պետական անվտանգության սպառնալիք հանդիսացող իրավախախտումների հետաքննության բաժինը։
Փրկարարների խոսքով, վնասը կազմում է մոտ մի քանի մլն եվրո։ Տուժածներ չկան։
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



