Հարձակում Վրաստանի ՊՆ ուսկենտրոնի վրա. կա զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնհայտ անձինք հարձակում են իրականացրել Վրաստանի պաշտպանության նախարարության «Կրծանիսի» ուսումնական կենտրոնի վրա, որը տեղակայված է Թբիլիսիի շրջանում:
Այս մասին Վրաստանի մայրաքաղաքից հաղորդում է Взгляд-ի թղթակիցը:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի` հոկտեմբերի 23-ի գիշերը: Մի քանի մարդ, փորձելով ներխուժել կառույցի տարածք, չեն ենթարկվել հերթապահի բանավոր նախազգուշացմանն ու հարձակվել են նրա վրա: Այդ ժամանակ զինծառայողը կրակ է բացել` կանխելով ներխուժման փորձը: Հարձակվողներից մեկը սպանվել է:
Համանուն գյուղում գտնվող «Կրծանիսի» ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 1997-ին:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



