«Դուք չեք կարող պատկերացնել, թե մենք ինչքան ուրախ կլինենք Ջերարդի վերադարձի համար». Յուրգեն Կլոպ
ՍՊՈՐՏ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է իր կարծիքով «կարմիրների» նախկին ավագ Սթիվեն Ջերարդի հնարավոր վերադարձի վերաբերյալ, ով մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լոս Անջելես Գելեքսիից»:
«Սթիվեն Ջերարդի վերադարձը մեծ անակնկալ կլինի, բայց նրան միշտ ուրախ են «Լիվերպուլում»: Դուք չեք կարող պատկերացնել, թե մենք ինչքան ուրախ կլինենք:
Դրանում ոչ մի պրոբլեմ չկա: Բայց այն ամենը, ինչ մենք քննարկել ենք կամ կքննարկենք, կմնա մեր մեջ: Ոչ ոք չպետք է անհանգստանա, որ Սթիվիին տեղ չի լինի: Ամեն ինչ լավ կլինի, 100 տոկոս»,- ասել է Կլոպը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



