Չինաստանում «Հայմա» թայֆունի հետևանքով ավելի քան 1,5 մլն մարդ է տուժել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանը երկրի հարավային ափամերձ տարածքում մոլեգնած «Հայմա» թայֆունի հետևանքով 517 մլն դոլարի տնտեսական վնաս է կրել: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Գուանդուն նահանգի քաղաքացիական վարչությանը:
Չինաստանի հարվային շրջանի իշխանությունները նշում են, որ թայֆունը Գուանդուն նահանգին հարվածել է ուրբաթ: 668 000 քաղաքացիների ժամանակին տարհանման արդյունքում զոհեր չկան: Նշվում է, որ ավերվել է 2749 բնակելի տուն, ոչնչացել է 178 000 հա ցանքատարածություն: Այդպիսով՝ աղետից տուժել է ընդհանուր 1,69 մլն մարդ, տնտեսական վնասը կազմել է 517 մլն դոլար:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



