Իրաքի քրդերը ԴԱԻՇ-ից ազատագրել են Մոսուլի մատույցներում գտնվող Բաշիկա քաղաքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի քրդերն ահաբեկիչներից ազատագրել են Մոսուլից 12 կմ հյուսիս-արևելք գտնվող Բաշիկա քաղաքը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրաքցի զինվորականներն ու քրդական ուժերը երկու նոր ճակատ են բացել Բաշիկայի շրջանում և քաղաքի համար մարտեր են վարում ահաբեկիչների դեմ։ ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է հոկտեմբերի 17-ից։
Գործակալությունը փոխանցում է, որ քրդերի կողմից Բաշիկայի գրավման մասին հայտնել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին անձամբ՝ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերի հետ զրույցում։
Բաշիկայից ոչ հեռու գտնվում է նույնանուն ռազմաբազան, որտեղ տեղակայված են թուրք զինվորականները, ովքեր Իրաք են մտել 2015-ի վերջին՝ Մոսուլի վրա հարձակմանը սուննիական և քրդական ուժերին նախապատրաստելու պատրվակով։
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



