Իրաքցի զինվորականներին հաջողվել է հետ մղել ԴԱԻՇ-ի գրոհայինների հարձակումը Ռուտբա քաղաքի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակվել են Իրաքի արևմտյան Անբար նահանգի Ռուտբա քաղաքի վրա, սակայն զինվորականներին հաջողվել է հետ մղել հարձակումը։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։
Հարձակումը քաղաքի վրա գրոհայինները սկսել են այսօր՝ մահապատներով երեք ականապատված մեքենաների կիրառմամբ։ Հարձակումը կատարվել է երեք ուղղություններով։ ԴԱԻՇ-ի և իրաքյան կառավարական ուժերի միջև կատաղի մարտեր են ծավալվել, որոնք շարունակվում են մինչ այժմ։ Մարտերի արդյունքում մոտ 20 գրոհային է ոչնչացվել։ Իրաքյան կողմը 30 զինվոր է կորցրել։
Քաղաքն Իրաքի բանակի կողմից ազատագրվել էր ծայրահեղականներից 2016 թվականի մայիսին։ Այդ ժամանակից ի վեր գրոհայինները բազմիցս, սակայն անհաջող փորձել են վերականգնել իրենց վերահսկողությունը քաղաքի նկատմամբ։
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



