Բրեմենում Գերմանիայի ԶՈւ 15 բեռնատար է այրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Բրեմեն քաղաքում այրվել է Բունդեսվերին (Գերմանիայի Դաշնային Հանրապետության Զինված ուժեր) պատկանող 15 մեքենա:
Այս մասին հայտնում է DW.com-ը` նշելով, որ միլինավոր եվրոյի վնաս հասցրած հրդեհի հետևանքով տուժողներ չկան: Հանգամանքները պարզվում են:
«Բունդեսվերին պատկանող 15 բեռնատար այրվել է կիրակի Բրեմենում` ընկերություններից մեկի տարածքում: Հրշեջների տվյալներով` վնասը կազմել է առնվազն մի քանի միլիոն եվրո: Ոստիկանությունը չի բացառում հրդեհման վարկածը: Հետաքննություն է վարվում բոլոր ուղղություններով», - հայտնել է բրեմենյան ոստիկանության ներկայացուցիչը:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



