Միհրան Հարությունյանը ցուցադրել է վիրահատված ձեռքը (ֆոտո)
ՖՈՏՈՕլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Գերմանիայում վիրահատության ենթարկվելուց հետո արդեն ուղեւորվել է տուն: 27-ամյա ըմբիշը հրապարակել է վիրահատված ձեռքի լուսանկարը:
«Վիրահատությունն անցյալում է եւ այսօր մեր առաջին հաղթանակն է: Վիրակապ եւ մենք մեկնում ենք տուն: P.S. ամեն ինչի համար փառք Աստծուն»,- ֆեյսբուքյան էջումգրել է ըմբիշը:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանի ոտքի ջիլը տեղադրել են ձեռքին: Նրա վերականգնման համար կպահանջվի նվազագույնը 6 ամիս: Ռիո դե Ժանեյրոյում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հարությունյանը հանդես էր եկել վնասվածքով։ Ռիո-2016-ի եզրափակիչում նա խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Ըմբիշն այդ վնասվածքը ստացել էր դեռ 2015-ին Բաքվում կայացած Եվրոպական խաղերից առաջ:


1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



