Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

10 պատճառ, թե ինչու են Երկվորյակների հետ սիրային հարաբերությունները հրաշալի

ԼԱՅՖ

Entertrain.1in.am-ը գրում է.

Երկվորյակներին անհնար է չսիրել։

Նրանք անընդհատ շարժման մեջ են, իսկ նրանց տրամադրության անդադար վայրիվերումը մշտապես տոնուսի մեջ է պահում կողքիններին։

Նրանց հաճելի է հետևել, հաճելի է նրանց մասին հոգ տանել։

Մինչ այլոց մոտ մութ կողմերն են ի հայտ գալիս՝ տհաճ անակնկալ դառնալով իրենց կողակիցների համար, Երկվորյակները վաղուց են սովորել ի նպաստ իրենց օգտագործել նույնիսկ սեփական թերությունները։

Պետք չէ կարծել, որ նրանք դիմակներ են կրում, որովհետև նրանք իսկապես երկու բացարձակ տարբեր էություններ կրող մարդիկ են։

Եվ այսպես, EnterTrain-ը Ձեզ է ներկայացնում 10 պատճառ, թե ինչու է Երկվորյակի հետ սիրային հարաբերություններ ունենալը հրաշալի ու անկրկնելի:

g-5nqzpvii0

1. Երկվորյակները երբեք չեն վախենում ասել այն, ինչ մտածում են

Նրանք ամեն ինչ ասում են ուղիղ դեմքիդ ու ասում են այն ամենը, ինչ մտածում են։ Նրանք բամբասանքներ չեն տարածում, նրանք տանել չեն կարողանում բամբասկոտներին։ Երկվորյակները հաճախ են զղջում այն բաների համար, որոնք ասել են ոչ ճիշտ տեղում ու ոչ ճիշտ պահի, բայց ճշմարտությունն ավելի գերադասելի է նրանց համար, քան սուտը։ Նրանք արտահայտում են իրենց կարծիքը, անգամ եթե ոչ ոք դա նրանցից չի խնդրում, բայց դա էլ իր առավելություններն ունի։

2. Երկվորյակներն անընդհատ արկածների մեջ են հայտնվում

Նրանց բարդ է հետևել ու անհնար՝ հետ պահել։ Նրանք լի են գաղափարներով ու չեն վախենում օգտվել պահից, ուստի նրանց հետ երբեք տխուր չի լինում։ Արդյունքում Դուք մշտապես պահպանում եք տոնուսը՝ գտնվելով նրանց կողքին։

3. Երկվորյակները խիստ հազվադեպ են հոգնում

Նրանք մշտապես ինչ-որ հարցերով են խառը, բայց նրանք շատ արագ են դրա տակից դուրս գալիս։ Եթե Ձեզ բախտ է վիճակվել կապվել Երկվորյակների հետ, ապա դուք շատ պետք է չարչարվեք, որպեսզի չփչացնեք նրանց։ Նրանք մշտապես ազատության ու ադրենալինի հերթական դոզայի կարիքն ունեն։ Հիշեք, որ եթե Դուք դարձել եք նրա կյանքի մասնիկը, ապա նա ՈՒԶՈՒՄ է տեսնել Ձեզ իր կողքին, ոչ թե դրա ԿԱՐԻՔՆ ՈւՆի։ Վայելեք համատեղ զբոսանքներն ու մի՛ նյարդայնացեք մանրուքներից։

63

4. Երկվորյակներն ինտելեկտուալ առումով զարգացած են

Եթե նրանք ձևացնում են, իբր ինչ-որ բան չեն հասկանում, ապա հեգնանքը դառնում է նրանց հացն ու ջուրը, ուստի, նկատելով հեգնանք, երբեք մի՛ հավատացեք նրան։ Նրանք բացվում են այն մարդկանց առջև, ում թույլ են տվել մուտք գործել իրենց կյանք։ Բանականության խաղերը նրանց սիրելի գործիքն են։ Եթե Դուք կարողացել եք գերազանց անցնել նրա բոլոր փորձություններով, ապա նա հավերժ կկապվի Ձեզ։ Քչերն են կարողանում ճանաչել իրական Երկվորյակներին, բայց եթե դա Ձեզ հաջողվեց, ապա Դուք կյանքով մեկ շահել եք։

5. Երկվորյակները մշտապես զարմացնում են բոլորին

Կյանքը երբեք ճահիճ չի թվա Ձեզ, եթե Ձեր կողքին Երկվորյակ է։ Արկածներ փնտրելու նրանց ունակությունն ու հետաքրքրասիրության բարձր սանդղակը մշտապես բազմազան կդարձնեն Ձեր կյանքը։ Նրանց էներգետիկան ու գաղափարները կգունավորեն նույնիսկ ամենասովորական օրը։ Նրանք երբեք չեն բացվում մինչև վերջ, ուստի նույնիսկ տարիներ անց նրանք կզարմացնեն Ձեզ իրենց նորանոր կողմերով։

6. Երկվորյակները շուրջօրյա խնամակալության կարիք չունեն

Երկվորյակների հհետ հարաբերությունների ֆորմատն էապես տարբերվում է բոլոր այլ դեպքերից։ Նրանք չեն պահանջում մշտական ուշադրություն, նրանք կայացած են որպես անհատականություն և ապրում են իրենց օրակարգով։ Պարզապես վայելեք Ձեր ազատ ժամանակը, որովհետև ամեն նշանի ներկայացուցիչ չէ, որ պատրաստ է նման ազատություն շնորհել իր կողակցին։

77

7. Երկվորյակները երբեք չեն կիրառում միևնույն ռազմավարությունը երկու անգամ

Որոշել եք կռվել Երկվորյակների հե՞տ։ Ձեզ հաջողություն ենք մաղթում, որովհետև այն Ձեզ իրոք պետք կգա։ Նրանք խոսքի վարպետներ են, ու անհնար է բանավեճում հաղթել նրանց։ Նրանք շատ խորամանկ են, ու Ձեզ սպասում է ջախջախում դեռ մինչև բանավեճի մեջ մտնելը։

8. Երկվորյակները շատ արագ են մոռանում իրենց նախկիններին

Դե ի՞նչ կարելի է ասել այս առնչությամբ. Երկվորյակները սիրում են փոփոխություններ, ուստի անցյալը թողնում են անցյալում։ Զուգընկերոջ կամ զուգընկերուհու կորուստը նրանց չի վիրավորում այնքան, որքան դա լինում է այլ նշանների պարագայում։ Նրանք հանգիստ որոշում են առաջ շարժվել, դե իսկ նրանց նոր սիրելիները կարող են հանգիստ լինել ու չխանդել նախկինների առումով։

9. Երկվորյակները սիրում են օրը ծախսել զվարճանքների ու ժամանցի վրա

Երկվորյակները շռայլորեն են հանգստանում։ Նրանք իրենց ազատ ժամանակը գերադասում են տրամադրել խրախճանքներին, համերգներին ու այլ ժամանցային միջոցառումներին։ Նրանք չեն սիրում լռությունը, ուստի աղմկոտ միջավայրն իսկը նրանց համար է։ Ու պետք է նրանց անգիտակից համարել այս հարցում, որովհետև նրանք վստահ են, որ այս կերպ կյանքից վերցնում են այն ամենը, ինչ կարող են։

song-tu-3

10. Երկվորյակները կյանքին այլ անկյունից են նայում

Ամեն ինչ այս կյանքում խաղ է, ու ոչինչ հավերժ չէ։ Նրանք կողմ են կյանքի արմատական փոոփոխություններին ու կողմ են ցանկացած խաղի, որը կանոններ չունի։ Նրանք երբեք երկար չեն ձանձրանում, չէ՞ որ աշխարհը լի է հետաքրքիր բաներով ու իրադարձություններով։ Նրանք լավագույն զրուցակիցներն են ու ամենաուշադիր ունկնդիրները։

Այնպես որ, եթե Ձեր կյանքում կա Երկվորյակների ներկայացուցիչ, ապա Ձեր բախտը շատ է բերել։

«Mercedes»-ը Պռոշյանում բախվել է գովազդային վահանակի սյանը, վիրավորները հարազատ եղբայրներ են. Shamshyan ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային. մանրամասներ Քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը. ՆԳՆ «Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ումՈ՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Լավրովը խոստացել է պաշտպանել Ուկրաինայի ռուսախոսներին Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը