Հայաստան ժամանողների թիվը նվազել է 30 հազար մարդով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարի հունվար-հուլիս ամիսներին Հայաստան է ժամանել 521 հազար 801 եւ մեկնել 539 հազար 671 մարդ: Սպասվում է, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների հետ կապված՝ այս տարի ժամանողների թիվը կաճ-ի, սակայն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ գրանցել ենք նվազում՝ անցյալ տարի ժամանել է 551 հազար 911, իսկ մեկնել 579 հազար 580 մարդ: Ստացվում է, որ այս տարի ժամանողների թիվը նվազել է 30 հազար 110 մարդով:
Հետաքրքիր են նաեւ վայրէջք եւ թռիչք կատարած ինքնաթիռների թվերը: Այս տարի Հայաստանում ինքնաթիռները վայրէջք-թռիչք են կատարել 5 հազար 216 անգամ, անցյալ տարի՝ 6 հազար 117:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



