«Ժամանակն է տրանսպորտի այս քաոսային իրավիճակը կարգավորել». Կարգին Հայկո
ԲԼՈԳԴերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի փոքր տրանսպորտի մասին:
Քաղաքային տրանսպորտում կիսաանսարք «մարշրուտկաները», ինչու չէ նաև ավտոբուսները «գոնկա» են կպնում իրար հետ` լեփ լեցուն ժողովուրդը մեջը:
Իսկ միջքաղաքային տրանսպորտի անսարքության կամ երկրորդ վարորդի բացակայության պատճառով արդեն քանի անգամ զոհեր ենք ունեցել:
Ժամանակն է տրանսպորտի այս քաոսային իրավիճակը կարգավորել:
Խնդրում եմ մեր նորանշանակ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին անհապաղ զբաղվել այս հարցով և խստացնել պահանջները և պատժամիջոցները այս ոլորտում:
Հ.Գ. Դարձեք Հայաստանի ուղևորների իրական հերոսը»:

1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



