Չինաստանում երեք տարում 1 մլն պաշտոնյաներ են մեղադրվել կոռուպցիայի մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Կոմունիստական կուսակցությունը հայտարարել Է, որ վերջին երեք տարվա ընթացքում ավելի քան 1 մլն պաշտոնյաների ու պետական ծառայողների նկատմամբ հետաքննություն Է անցկացվել կոռուպցիայի մեղադրանքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
BBC-ի թղթակցի կարծիքով, այս տեղեկատվության հրապարակումը կոչված Է ցուցադրելու հակակոռուպցիոն քաղաքականության բարձր արդյունավետությունը, որն սկսվել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի նախաձեռնությամբ:
Կուսակցության կենտրոնական կոմիտեի կարգապահական տեսչությունը նաեւ տեղեկատվություն Է ներկայացրել այն մասին, որ ավելի քան 400 այսպես կոչված փախած կոռուպցիոներներ այս տարի ձերբակալվել են երկրի սահմաններից դուրս:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



