Ֆրանսիայում սկսել են անօրինական ներգաղթյալների տարհանումը Կալեի ճամբարից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 24-ի առավոտյան անօրինական ներգաղթյալների տարհանմանն են ձեռնամուխ եղել Կալե նավահանգստային քաղաքում «Ջունգլի» ճամբարի լիակատար վերացման շրջանակներում, որը կշարունակվի մինչեւ շաբաթվա վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է BFM TV:
Տեղի իշխանությունները շուրջ 60 ավտոբուս են ուղարկել ճամբար, որոնք պետք Է միգրանտներին փոխադրեն տեղավորման հատուկ պատրաստված ֆրանսիական կենտրոններ:
Սպասվում Է, որ ընդամենը 6-8 հազար ներգաղթյալներ կբաշխվեն Ֆրանսիայի ամբողջ տարածքի 450-ից ավելի ճամբարներում:
Կալեի փախստականների ճամբարը դարձել Էր անօրինական միգրանտների հավաքատեղի, որոնք փորձում են Ֆրանսիայի տարածքով հասնել Մեծ Բրիտանիա, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



