Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես ոչ մեկի տեղը չեմ ուզում զբաղեցնել. Ռաֆայել Ղազանչյանը` հեռուստաէկրաններից բացակայելու մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Արդեն երկար ժամանակ է, ինչ հումորիստ, հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը հեռուստաէկրաններից բացակայում է: Երբեմնի ամենապահանջված հաղորդավարներից մեկի բացակայությունն էկրաններից ինչո՞վ է պայմանավորված ու ի՞նչ կարծիք ունի նա այսօրվա հեռուստաընկերությունների գործունեության վերաբերյալ. Այս հարցերի շուրջLife.panorama.am-ը զրուցել է Ռաֆայել Ղազանչյանի հետ:

-Ռաֆայել, նախ ուզում եմ իմանալ, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված, քանի որ Ձեզերկար ժամանակ է չենք տեսնում էկրաններին.

- Հիմա գործունեությունս ավելի շատ պրոդյուսերական ուղվածություն ունի. Զբաղվում եմ տարբեր կորպորատիվ միջոցառումների, համերգների կազմակերպմամբ: Հաջորդ տարի նախատեսում եմ եմ նաեւ ռուս արտիստների հետ համագործակցություն, որի վերաբերյալ փակագծեր դեռ չեմ բացի, քանի որ հստակեցված չէ, միայն կարող եմ նշել, որ խոսքս հայտնի արտիստների մասին է:

-Երկարատեւ դադարից հետո Ձեզ տեսանք «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում,բայց այստեղ էլ երկար չմնացիք. Ի՞նչն էր պատճառը` անձնական հարաբերություններ, թեգործնական անհամաձայնությունը:

- Այո, նախորդ տարի նոյեմբերին ես առաջարկ ստացա համագործակցել «Կենտրոն» հեռուստաընկերության հետ, ի դեպ` ըստ սկզբնական պայմանավորվածության` այնտեղ իմ աշխատանքը միայն առավոտյան թողարկմամբ չէր եզրափակվելու, սակայն մի քանի ամիս աշխատելուց հետո հասկացա, որ առաջխաղացում տեղի չի ունենում: Նշեմ, որ հեռուստաընկերության տնօրենի` Էդգար Ավագյանի հետ լավ հարաբերությունների մեջ ենք, պարզապես որոշ տեխնիկական պատճառներով ընդհատվեց մեր համագործակցությունը: Կարծում եմ` տարիներ առաջվա աշխատանքս կրկնելը կամ ցածր որակի անեը սխալ է, դրա ցանկությունը չունեմ: Աառավոտյան թողարկումների այն ֆորմատը, որ կար մի քանի տարի առաջ, այսօրվա եղածից ոչնչով չի տարբերվում, իսկ եթե տվյալ TV-ին ուզում է մրցակցության մեջ մտնել մյուս TV-ների հետ, ուրեմն պետք է նորություններ անես, ոչ թե ուղղակի հյուր հրավիրես ու նույն հարցերի շուրջ խոսես նրա հետ. Վաղուց արդեն մարդկանց հետաքրքիր չէ մեկ օրվա աստղագուշակն ու օրինակ` ԱՄՆ-ում կամ Բրազիլիայում ծնված հայտնի մարդկանց ծննդյան օրերը: Առավոտյան ծրագրերը պետք է ինտերակտիվ աշխատեն, իսկ դրա համար պետք է տեխնիկական հագեցվածություն ու անձնակազմի պրոֆեսիոնալիզմություն: Ի դեպ` սա կարող է վերաբերվել ոչ միայն առավոտյան թողարկումնրերին:

-Եթերային կյանքի նկատմամբ կարոտ չկա՞:

-  Իհարկե, կարոտը մեծ է, բայց Էկրաններին չերեւալս ոչ թե իմ ցանկության, այլ հետաքրքիր առաջարկների բացակայությանն պատճառով է: Ես ընդմիշտ չեմ հեռացել էկրաններից, այլ ուղղակի այս ընթացքում առաջարկածս նախագծերը ֆինանսական կամ տեխնիկական բացակայության պատճառով չեն ընդունվել TV-ների կողմից, կամ էլ ուղղակի դրա պահանջը չեն տեսել: Կան մարդիկ, ովքեր գժվում են TV-ով երեւալու համար ու իրենց համար մեկ է, թե ինչ նախագծում կերեւան, իսկ ինձ համար այդպես չէ. Ամեն գնով հեռուստաէկրաններին լինելն ինձ համար ինքնանպատակ չէ: Իմ ցանկությունը եղել է ու շարունակում է մնալ այսօրվա հեռուստադաշտում դեպի լավը փոփոխություններ իրականացնելը, ինչին պատրաստ չեն TV-ները: Կրկնվեմ` կարոտս մեծ է, բայց չեմ ընդունում, երբ մարդը հեռուստաընկերություն է գալիս սրա կամ նրա տեղը, ես ոչ մեկի տեղը չեմ ուզում զբաղեցնել: Հիմա էլ յուրաքանչյուր հետաքրքիր համագործակցության պատրաստ եմ:

-Ի՞նչ կարծիք ունեք հայկական հեռուստաըներությունների աշխատանքի վերաբերյալ:

- Այսօրվա հեռուստաընկերություններն իրենց որակի առումով զիջում են տարիներ առաջվա իրենց գործունեությանը: Այսօր հեռուստաընկերությունները գնում են հեշտի ու էժանի կողմը` մի կողմ թողնելով որակը, այսինքն, նրանք տալիս են սերիալներ ու ձեռք բերում անհրաժեշտ դիտումներ, ինչով էլ բավարարվում են: Ցավոք, մեր հեռուստադիտողի 20 տոկոսն է միայն, որ սերիալներ չի նայում, հետեւաբար իր համար ալտերնատիվ տարբերակ գտնելու համար կամ ռուսական ալիքներ է նայում, կամ ուղղակի համացանցում է գտնում իրեն պետք եղածը: Հետեւաբար` այսօրվա հեռուստաընկերությունների աշխատանքում ոչ միայն հենց հեռուստաընկերություններն են մեղավոր, այլ ձեւավորված ցածր մակարդակի ճաշակը, այդ թվում նաեւ պահանջարկը: Ցավալին նաեւ այն է, որ այսօրվա հեռուստաընկերությունների միակ որակային առաջխաղացումը պատկերն է, այսօր մենք ավելի գեղեցիկ պատկեր ենք տեսնում մեր հեռուստացույցով, բայց խնդիրը պետք է լինի ոչ թե պատկերի որակի լավացումը, այլ միջի պարունակությունը` բովանդակությունը: Չէ որ, ցածր որակի արտադրանքը HD որակով տեսնելը ոչինչ չի փոխում մեր իրականության մեջ, դրանով հեռուստադիտողի քանակը չի ավելանում: Ի վերջո` բոլորս գիտենք, որ հայկական հեռուստատեսությունների աշխատանքն ավելի շատ հետեւում են մարզերում, որտեղ համացանցն այնքան էլ հասանելի չէ, եւ սփյուռքում, որոնց շրջանում կա կարոտ ու հայրենիքի հետ կապված ամեն բան հետաքրքիր է:

-Այսօր մեծ տարածում ունեն ռուսական կամ արտասահմանյան հաղորդումներիհայկական տարբերակները, մենք քիչ հաղորդումներ ունենք, որոնց հեղինակները հայերնեն. Այս մոտեցման վերաբերյալ ինչ տեսանյուն ունեք:

- Դե հիմա էտա: Իրականում այնպես չէ, որ 10 տարի առաջ հեռուստաընկերություններն ավելի որակյալ էին, պարզապես այն ժամանակ ստեղծագործողներին ավելի շատ էր ազատություն տրվում մտքերն իրագործելու համար: Հիմա հեռուստաընկերություններին պետք են մարդիկ, ովքեր կառավարվում են:

-Ռաֆայել, այս շրջանում առաջատար հեռուստաընկերություններն իրենց եթերացանկումպարտադիր սիթքոմներ են ներգրավում: Հետաքրքիր է` ինչ կարծիք ունեք սիթքոմներիվերաբերյալ:

- Սիթքոմների վերաբերյալ կարծիք չեմ  հայտնի, քանի որ դրա մասնագետը չեմ, երբեւէ չեմ առնչվել նման նախագծերի հետ: Իմ վերջին հավանած սիթքոմը «Կարգին սերիալ»-ն էր, այն ինձ հետաքրքիր էր ու իսկապես ուզում էի նայել, հետեւել ամեն սերիայի: Այնտեղ կար սյուժե, սցենար, բովանդակություն, իսկ այսօրվա սիթքոմներում կարծես թե ավելի շատ հիմնվում են դեմքերի ծամածռությունների, բարակ ու հաստ ձայների վրա: Հայկական հեռուստաընկերությունների համար սիթքոմները նույն սերիալներն են, ուղղակի ծիծաղելու բովանդակությամբ: Այսօրվա մեր իրականության մեջ սերիալներ են, որտեղ վատ լեքսիկոն է հնչում, իրար հետ շփվում են գոռալով, ոմանք անընդհատ լացում են, ոմանք բռնանում, իսկ սիթքոմների դեպքում այդ ամենը ծիծաղելու բովանդակությամբ են անում: Այսօր սերիալում կամ սիթքմում կարող ենք տեսնել նախկին երգչուհու, նախկին օպերատորի կամ նախկին վարորդի, իսկ սա արդյունքն է նրա, որ մարդիկ ուզում են էժան գներով արտադրանք ստեղծել, որովհետեւ եթե չդերասանը 5000 դրամով կգա կխաղա, ապա դերասանն այդ գնով չի նկարահնվի հաստատ:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Բայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան