Ստամբուլում գազից թունավորվելու հետեւանքով մահացել են ընտանիքի բոլոր անդամները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտամբուլի Ֆաթիհի շրջանի Վաթան պողոտայում գտնվող բնակելշի շենքի բնակարաններից մեկում մահացած են հայտնաբերվել 5 հոգի։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ բնակարանում մահացած հայտնաբերվածները Ստամբուլ էին եկել իրենց բարեկամներին այցելության։ Նրանց բարեկամները 2 օր լուր չունենալով նրանցից, եկել էին նրանց տուն։ Տեսնելով, որ դուռը փակ է եւ բացող չկա, բարեկամները ոստիկանություն են հայտնել։
Ոստիկանները դուռ կոտրելուց հետո տան մեջ մահացած են հայտնաբերել ընտանիքի 5 անդամներին, այդ թվում 3 երեխաներին։
Նշվում է, թե գազից թունավորվելու հետեւանքով են մահացել ընտանիքի անդամները։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



