Ուկրաինայում հնարավոր է իշխանափոխություն. Սաակաշվիլի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈկրաինայում պետական ապարատի բարոյալքման պատճառով`հնարավոր է իշխանափոխություն: ICTV հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին:
«Պետապարատի և ուժային կառույցների թուլությունն առաջացնում է մեծ վակուում: Ծնվում է վտանգ առ այն, որ ինչ-որ պահի այդ բոլոր խմբերի մոտ, որոնք այժմ հայտնվում են և ոչ մի ընդհանուր բան չունեն իսկական կամավորների հետ, գայթակղություն կառաջանա՝ ասելու, որ հենց իրենք են իշխանությունը»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը:
Սաակաշվիլին կարծում է, որ ուկրաինացի քաղաքական գործիչները կորցնում են լեգիտիմությունը: Նրա խոսքով՝ դրա մասին են վկայում վերջին սոցիոլոգիական հարցումների տվյալները:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



