Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ապառիկով թաղում, հարսանիք, Նոր տարի. բարի գալուստ Հայաստան

ՖՈՏՈ

Հայերս գյուտարար ազգ ենք, ու նորություն չի լինի, եթե ասենք, որ աշխարհն առանց հայերի հնարամտության շատ բան կկորցներ: Ամեն ինչով ենք տարբերվում բոլորից՝ մենթալիտետով, տաքարյունությամբ, ինտելեկտով:  Իսկ մեր երկրում տրամադրվող ապառիկ ծառայությունների բազմազանությունը միայն ապացուցում է, որ եզակի տեսակ ենք աշխարհում:

Ապառիկ ծառայությունները ժամանակակից աշխարհում բիզնեսի խթանման հիմնական լծակն են: Ապառիկով մեքենա, կահույք, անշարժ գույք, տուրիստական ծառայություններ, վերանորոգում. այս ամենը վաղուց առօրյա երևույթ են աշխարհում, ու հատկապես Հայաստանում: Սակայն Հայաստանում տարածված ապառիկ ծառայությունների մի քանի տեսակներն, այնուամենայնիվ, իսկապես զարմանք, երբեմն էլ նաև  ծիծաղ են առաջացնում:

Ապառիկով հարսանիք: Ընդ որում՝ ապառիկ է ամեն ինչ՝ սկսած երաժիշտներից մինչև հյուրասիրություն ու հրավառություն: Թվում է՝ նոր ընտանիք ստեղծելն արդեն իսկ կուտակված մեծ պարտքով իսկական անխելքություն է, բայց արի ու տես՝ այս ծառայությունից օգտվողների թիվը տարեցտարի միայն ավելանում է:

 

Ապառիկով թաղում: Շատ չմանրամասնենք այս թեման: Ընդամենը մեկ ճշտում. եթե մի քանի տարի առաջ այս ծառայությունը մեկ-երկու սգո սրահներ էին մատուցում, ապա ներկայումս Երևան քաղաքում չկա մի սգո ծառայություն, որն ապառիկով թաղումներ չկազմակերպի:

Ապառիկով գերեզմանաքար. նախորդ թեմայի տրամաբանական շարունակությունը:

Ապառիկով պլաստիկ վիրահատություններ: Եթե առողջապահական բոլոր մնացած ծառայությունները Հայաստանում մատուցվում են կանխիկ և ցանկալի է՝ միանգամից, ապա պլաստիկ վիրահատությունների պարագայում մի շարք բժշկական հաստատություններ արդեն քանի տարի է՝ ապառիկով են աշխատում:

Ապառիկով ատամնաբուժություն: Էսթետիկ ատամնաբուժությունը Հայաստանում վերջին տարիներին անհավանական թափ է առել: Բոլորն են ցանկանում ճերմակափայլ ժպիտ, բայց քչերը ունեն դրա հնարավորությունը: Հենց վերջիններիս համար էլ գոյություն ունի ապառիկը: 

Ապառիկով արհեստական բեղմնավորում: Մոտ մեկ տարի առաջ այս ծառայության մասին բացեիբաց խոսվում էր նաև ընտանիքի պլանավորման կենտրոններից մեկի հեռուստագովազդում: Որքանով էր էթիկայի առումով այս պահը շեշտելը նպատակահարմար,  չենք քննարկի, սակայն այն, որ վերջին մեկ տարում նախորդ տարիների համեմատ ՀՀ-ում անհամեմատ շատ են կատարվել արհեստական բեղմնավորումներ, փաստում է ԱՆ-ի վիճակագրությունը:

Եվ վերջապես, ապառիկների հայկական թագն ու պսակը՝

Ապառիկով Նոր տարի: Երևանյան սուպերմարկետներից մեկի ակցիան սկզբում ընկալվեց որպես անհաջող հումոր, սակայն կարճ ժամանակ անց հասարակությունը հաշտվեց այն մտքի հետ, որ հարևան-բարեկամից պարտքով գումար վերցնելու և Նոր տարի անելու փոխարեն դա կարելի է անել ուղղակի ապառիկով:

Նյութը՝ BlogNews.am

Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ումՈ՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Լավրովը խոստացել է պաշտպանել Ուկրաինայի ռուսախոսներին Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին