Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ալո՛, արա՛, Շմայսն է». Առաքել Մովսիսյանի դարակազմիկ հարցազրույցը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այսօր ծավալուն և հայեցակարգային հարցազրույցով է հանդես եկել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը։  Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մովսիսյանն արմատական և սուր քննադատության է ենթարկել հայաստանյան տնտեսության մեջ առկա մենաշնորհային երևույթները և իր աջակցությունը հայտնել Կարեն Կարապետյանի կառավարությանն այս հարցում։ Մասնավորապես, Առաքել Մովսիսյանը վստահեցրել է, որ չնայած վարչապետի կողմից անձամբ իրեն զանգելու մասին հայտարարությանը, ինքը չի զանգելու և չի ասելու. «Արա՛, Շմայսն է, մի հատ էս հարցը լուծի»։

Հանրապետական պատգամավորի նման անձնազոհ հայտարարությունը, սակայն, այդ հարցազրույցի միակ սենսացիան չէր, քանի որ պարզվում է՝ Մովսիսյանը չի օգտվել արտոնություններից և չի էլ օգտվելու առաջիկայում, քանի որ իր ընտանիքն ապրում է խաղաղության պայմաններում։

Առաջին հայացքից զարմանալի է թվում, թե ինչ կապ ունի Մովսիսյանների ընտանիքի խաղաղ պայմաններում ապրելը կամ ինչ մարտական պայմաններում կարող էր լինել, սակայն հաջորդիվ Առաքել Մովսիսյանը պարզաբանում է, որ «ընտանիք» ասելով ինքը հասկանում է ողջ հայ ժողովրդին։ Սա, հիրավի, մեծագույն հարգանքի և ոգևորության արժանի հայտարարություն է, քանի որ այդպիսով մեզանից յուրաքանչյուրը կարող է այլևս իրենց զգալ Առաքել Մովսիսյանի ընտանիքի անդամ։ Սա, իհարկե, միայն հոգևոր բավարարվածություն կարող է պատճառել, քանի որ պատգամվորը նշել է, որ չի օգտվելու արտոնություններից, ուստի ենթադրում ենք, որ նրա ընտանիքը, այսինքն՝ հայ ժողովուրդը նույնպես որևէ նյութական արտոնություն չի ունենալու։

Մյուս կողմից՝ թերևս Առաքել Մովսիսյանը հասել է կուշտ ապրելու իր երազանքին և նրա կուսակից Գալուստ Սահակյանի համապատասխան գնահատականը նրան չի վերաբերում, այս տեսանկյունից արդեն կարող ենք փաստել, որ Առաքել Մովսիսյանի՝ ինքնակամ հայ ժողովրդի հայր դառնալու նվիրումը կարող է հաջողությամբ պսակել մեր ազգային երազանքը (ըստ Գալուստ Սահակյանի), և բոլորս այսուհետ կուշտ ենք լինելու։

Վերջապես, ամփոփելով պետք է հորդորենք մեր գործընկեր լրագրողներին, որպեսզի վերջիններս փոքր-ինչ զսպվածություն դրսևորեն Առաքել Մովսիսյանից հարցազրույցներ վերցնելիս, քանի որ հայաստանյան հասարակությանը  ժամանակ է պետք է այն ողջ դրական ինֆորմացիան մարսելու համար, որն առկա էր ԱԺ պատգամավորի հարցազրույցում։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում