Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ժամանակ». Որքան բարձրից է Կարապետյանին պատրաստվում գլորել ՀՀԿ-ն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրության տարբեր շերտեր ակտիվորեն քննարկում են նոր վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը, որ նա ունեցել է կառավարության ծրագրի ընդունումից հետո հինգ հեռուստաընկերությունների լրագրողների հետ:

Այդ հարցազրույցում սակայն առավել աչքի ընկնողը ոչ թե Կարապետյանի արտահայտած մտքերն ու մոտեցումներն էին, որոնք նա արդեն իսկ հասցրել էր տարբեր առիթներով ներկայացնել հասարակությանը, այլ հարցազրույցի ընդհանուր տոնայնությունը: Կարեն Կարապետյանը հարցազրույցի ընթացքում կրկնեց այն միտքը, որ արտահայտել էր նաեւ մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից, առ այն, որ ինքը պետք է փորձի մոտիվացնել, ակտիվացնել հասարակությանը, գործարար աշխարհին հանել ապատայից:

Այն, որ Կարապետյանը հստակ է սահմանել թիրախը, այսինքն՝ հասարակությանն ապատիայից հանելը, գործարար աշխարհին, ասել կուզի առաջին հերթին չտանիքավորված, հովանավորչությունից դուրս բիզնեսին մոտիվացնելը, անհերքելի է եւ անվիճելի: Առանց դրա չի ստացվի ոչինչ: Սակայն, մյուս կողմից, Կարեն Կարապետյանի հարցազրույցի, պատասխանների, իրավիճակի գնահատականների, հեռանկարների վերաբերյալ արտահայտությունների, պատասխանների տոնայնությունը ոչ թե մոտիվացնող, այլ ըստ էության ավելի հուսալքող է:

Խնդիրը այն չէ, որ վարչապետը պետք է տա խոստումներ, անի հայտարարություններ, որոնք վարդագույն ապագայի, ֆանտաստիկ հեռանկարների մասին են, տարածաշրջանային կենտրոնների եւ այլնի վերաբերյալ, ինչպես մեր նախկին վարչապետներից մեկի պարագայում էր: Խնդիրը ամենեւին իռացիոնալ հայտարարությունների մասին չէ, այլ պարզապես հասարակությանը, գործարար աշխարհին մոտիվացնող էներգետիկայի, որ պետք է բխի Կարեն Կարապետյանի հանրային ելույթներից, որը սակայն բացակայում է: Մի կողմից մենք հասկանում ենք, որ Հայաստանում իրավիճակը այնպիսին չէ, Կարապետյանը այնպիսի տնտեսություն չի ժառանգել, որն առանձնապես մեծ էներգետիկայով խոսելու տեղիք կտա, հիմքեր կտա: Սակայն, մյուս կողմից, այս հագմանքն էլ ստեղծում է տպավորություն, որ Կարեն Կարապետյանը իրավիճակին սկսել է մոտենալ դատապարտվածության զգացումով, այն զգացումով, որ պարզապես իր վրա ինչ-որ բան են պատրաստվում դուրս գրել, կամ ավելի կոնկրետ՝ դուրս գրել ներիշխանական ճգնաժամը, ինչի համար էլ Սերժ Սարգսյանը չափազանց սրել է իրավիճակը «նոր ոգու» մասին հայտարարությամբ:

Սրելով իրավիճակը ՀՀԿ-ի մեծամասնության առաջ՝ Սերժ Սարգսյանն ըստ էության բարձրացրել է ներիշխանական կոմպրոմիսի գինը: Թե հատկապես ինչի շուրջ կլինի այդ կոմպրոմիսը, մի կողմից դժվար է ասել, մյուս կողմից երեւի թե ոչ այնքան՝ հավանաբար Սերժ Սարգսյանի առաջնորդության շուրջ: Այսպես թե այնպես, երբ ձեռք բերվի այդ կոմպրոմիսը, Կարեն Կարապետյանն իր կառավարության հետ միասին ըստ ամենայնի կզոհաբերվի: Կարապետյանը չի կարող չզգալ ու չհասկանալ այս խնդիրները, հատկապես այն բանից հետո, երբ ՀՀԿ-ականները որոշակի դադարից եւ կարկամումից հետո ներկայումս այնպես են լծվել Կարապետյանի շուրջ սպասումների ձեւավորմանը, որ այդպես կարող է լինել կամ լիակատար տնտեսա-քաղաքական անմեղսունակության պայմաններում, կամ էլ պարզապես այդ սպասումներով բարձրացված կառավարությանը հնարավորինս ավելի ներքեւ գլորելու դիտավորությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Դեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան