Երևան, 10.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրվա աստղագուշակ

ԼԱՅՖ

Խոյ: Ձեզ բարդ օր է սպասում: Կարող եք տուժել ինչ-որ մեկի մանրակրկիտ մշակված խարդավանքից, դառնալ փորձված խառնակչի զոհ: Ավելի շատ վստահեք ձեր առողջ դատողությանը, քան շրջապատի խորհուրդներին, այլապես կհայտնվեք թակարդում, որից դուրս գալը հեշտ չի լինի: Մարդը, ում միշտ վստահել եք, իրեն տարօրինակ է պահում: Մի փոքր ավելի ուշադիր եղեք և անմիջապես կհասկանաք, նրա արարքների բուն պատճառները:

Հնարավոր են առողջության հետ կապված թեթև անհանգստություններ, հոգնածության նշաններ կզգաք արդեն կեսօրից: Ավելի լավ է բարդ գործեր չձեռնարկեք, քանի որ այսօր հակված եք շուտ ընկճվելու, ձեր հետաքրքրությունը շատ արագ մարում է նույնիսկ այն գործերի հանդեպ, որոնց դեռ երեկ մեծ ոգևորությամբ էիք վերաբերվում:

Ցուլ: Աստղերն այսօր ձեր կողմից են: Շտապեք օգտվել այդ հանգամանքից և իրագործել նախկին մտահղացումները: Բաց մի թողեք նոր բան սովորելու և օգտակար փորձ ձեռք բերելու հնարավորությունը: Ցանկացած աղբյուրից նոր տեղեկատվություն ստանալու պարաստակամությունը (չմոռանալով, իհարկե, ստուգել դրա արժանաավատությունը) ձեր այսօրվա հաղթաթղթերից մեկն է:

Օրը բարենպաստ է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, հնարավոր է նույնիսկ այն մարդու հետ, ում դուք երկար ժամանակ է, ինչ ճանաչում եք, բայց միշտ ընդունել եք որպես բարեկամի կամ գործընկերոջ: Ստեղծագործական ներուժը մեծ է: Երևակայությանը ազատություն տալու համար երեկոն ամենահարմար ժամանակահատվածն է:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսը կլինի հանգիստ և հաճելի: Աշխատեք այդ ընթացքում ավարտին հասցնել շաբաթվա ընթացքում կիսատ մնացած գործերը, հանդիպել ընկերների հետ, կամ ուղղակի հանգստանալ և վերականգնել ուժերը: Խոհարարական նորարարությունները և դիզայնի բնագավառի ստեղծագործական որոնումները հաջողությամբ կպսակվեն:

Օրվա երկրորդ կեսին իրեն զգացնել կտա բացասական միտումների ազդեցությունը, որն առաջին հերթին կանդրադառնա ձեր հուզաշխարհի վրա: Կդառնաք դյուրագրգիռ, նեղացկոտ, ինչը կխանգարի ըմբոշխնել մտերիմների հետ հաճելի շփումները:

Խեցգետին: Շատ բարդ օր է: Հարկ կլինի կայացնել որոշումներ, որնց դեռևս հոգեբանորեն և բարոյապես պատրաստ չեք, ինչպես նաև' պատասխանատվություն ստանձնել այլ մարդկանց բարօրության համար: Թեև դուք առաջին անգամ չեք այդ իրավիճակում, բայց այսօր ձեզ հանգիստ չեն տա նախազգացումները, որ ինչ էլ անեք, միևնույն է, ամեն ինչ չէ, որ կդասավորվի ձեր ուզածի պես: Սակայն այդ մտավախությունները չափազանցված են, իսկ իրականում անհանգստանալու առիթներն այդքան էլ շատ չեն:

Ժամանակ գտեք առողջարարական և վերականգնողական պրոցեդուրաների, սպորտով զբաղվելու համար: Այդ ամենը կօգնի ձեզ լինել առավել լավատես: Ավելորդ չի լինի նաև հոգեհարազատ զրույցը սիրած մարդու հետ:

Առյուծ: Օրը զարմանալիորեն բարեհաճ է նրանց հանդեպ, ովքեր հատուկ ոչինչ չեն ծրագրի, հանգամանքներից չեն կառչի, այլ պարզապես կտրվեն հոսանքին: Այսօր հատկապես այդ Առյուծները կհասնեն իրենց նպատակներին ու մի բան էլ ավելի: Օրը հարմար է օտար լեզու սովորելու և, առհասարակ, տրվելու այնպիսի զբաղմունքների, որնք կնպաստեն մտահորիզոնի ընդլայնմանը:

Լավ են դասավորվում շրջագայությունները, այդ թվում և նախապես չծրագրավորված: Նույնիսկ եթե ճամփորդությանը պատրաստվելու շատ կարճ ժամանակ է մնում, դուք ոչինչ չեք մոռանա և ճանապարհ կընկնեք հրաշալի տրամադրությամբ: Հնարավոր են ձեռնտու գնումներ:

Կույս: Կարիք չկա խուճապի մատնվելու, եթե ինչ-որ բան այնպես չի դասավորվում, ինչպես կցանկանայիք: Բացասական միտումների ազդեցությունը թեև մեծ է, բայց ոչ երկարատև: Միևնույն ժամանակ, պատահական հաջողությունը կարող է շատ բան փոխել դեպի լավը, հնարավորություն ընձեռել արագ և առանց մեծ ջանքերի հասնել նպատակակետին: Օրը բարենպաստ է համագործակցության, զանազան միջոցառումների մասնակցելու, հանիպումների համար: Օգտակար կլինեն այն մարդկանց հետ շփումները, որնց վաղուց չեք հանդիպել:

Կենսական ներուժը մեծ է, չեք ընկճվում և ձեզ հաջողվում է ողջ էներգիան ուղղորդել դրական հունով: Իմիջի փոփոխության հետ կապված փորձարկումները ցանկալի արդյունք կապահովեն, ձեզ կգոհացնի գեղեցկության սրահ հաճախելը:

Կշեռք: Օրը հարուստ է իրադարձություններով և նույնիսկ էներգիայով առլեցուն Կշեռքներին այն ձանձրալի չի թվա: Եվ դա այն պատճառով, որ այսօր բոլորը միմյանց ձեռքից են խլում նշանի ներկայացուցիչներին' դիմում նրանց օգնությանը, խնդրում մատուցել այս կամ այն ծառայությունը, ուշադրություն պահանջում իրենց նկատմամբ: Բայց դուք չեք մոռանում նաև ձեր գործերի մասին, և հանգստանալու, շունչը տեղը բերելու համար ժամանակ չի մնում:

Ռոմանտիկ հարաբերությունները հարթ ընթացք չունեն: Ոչ բոլոր Կշեռքներին կհաջողվի ճիշտ մոտեցում հանդես բերել սիրելի մարդու նկատմամբ, թեև նրանք շատ կջանան դա անել: Նոր ծանոթություններ հաստատեք զգուշությամբ, մի վստահեք առաջին տպավորություններին:

Կարիճ: Հրաշալի օր է ինքնադրսևորման համար: Կարող եք ձեռնարկել ցանկացած գործ և վստահ լինել, որ այն հաջողությամբ ավարտին կհասցնեք: Ցանկալի արդյունքների կհասնեք ավելի արագ, քան մտածում եք: Բավականին ժամանակ կունենաք հանգստի, հաճելի մարդկանց հետ շփվելու, հետաքրքիր շրջագայությունների համար, միևնույն ժամանակ առիթը բաց չեք թողնի ինչ-որ լավ և օգտակար բան սովորելու:

Կենսական ներուժը մեծ է, հնարավոր չէ ձեզ ընկճել, հոգնածություն չեք զգա, եթե նույնիսկ ողջ օրն անցկացնեք ոտքի վրա: Հնարավոր են անսպասելի նվերներ և հաճելի անկնկալներ:

Աղեղնավոր: Օրը սովորական չէ: Այն կլինի հետաքրքիր և հիշվող: Նշանի ներկայացուցիչներին հարկ կլինի շատ բան սովորել, ընդ որում, ոչ միայն հաճելի և ընդունելի մարդկանցից: Դուք կփորձեք խուսափել վեճերից, բայց դա ոչ բոլորին կհաջողվի. մի փորձեք իրավիճակը լիցքաթափել կատակների միջոցով: Այսօր հումորի զգացումը կարող է ձեզ դավաճանել:

Զգուշավորություն հանդես բերեք ծախսերի հարցում: Դուք ծախսում եք ավելի շատ, քան իրականում անհրաժեշտ է: Կարող եք ձեռք բերել իրեր, առանց որոնց էլ հնարավոր է հրաշալի յոլա գնալ: Խիստ անցանկալի է պարտքով գումար տալ-վերցնելը, և, ընդհանրապես, ֆինանսների հետ կապված ինչ-ինչ պարտականություններ ստանձնելը:

Այծեղջյուր: Հեշտ հաղթանակների հուս չունենաք: Ինչ-որ բանի ձեզ կհաջողվի հասնել, բայց դրա համար մեծ ջանքեր կպահանջվեն: Սա ավելի շատ վերաբերում է այն Այծեղջյուրներին, ովքեր այսօր ծրագրել են ընտանեկան ինչ-ինչ միջոցառումներ, հանդիպումներ կարևոր մարդկանց հետ: Շրջագայություններից հարկ է խուսափել, որովհետև անցանկալի դիպվածների հնարավորությունը մեծ է:

Փոխարենը' չեն բացառվում հաջողված գնումները, միևնույն ժամանակ հնարավոր են նվերներ և հաճելի անկնկալներ: Սիրահարված Այծեղջյուրները շրջապատված կլինեն սիրելի էակի ուշադրությամբ և չեն դժգոհի ռոմանտիկայի պակասից:

Ջրհոս: Այսօր պետք է ջանաք սադրանքների չենթարկվել: Ձեզ հավասարակշռությունից հանել և ուղուց շեղել չի փորձի միայն ամենաալարկոտ մարդը: Այնպես որ, փորձեք պահպանել հանգստությունը և սառը դատողությունը, եթե չեք ցանկանում, որ ինչ-որ մեկն իր հետաքրքրությունների շրջանակում օգտվի ձեր բարությունից ու դյուրահավատությունից: Հարթ չեն ընթանա հարաբերությունները ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, որոնց համար անհասկանալի, երբեմն նույնիսկ տհաճ են ձեր համարձակ մտքերը:

Ձեռնպահ մնացեք ամեն տեսակի ինտրգներից, խորամանկություններից, արկածախնդրություններից և ռոմանտիկ հարաբերություններում առաջին հերթին հենվեք թափանցիկության և ազնվության վրա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ: Աշխատեք լավ տեսք ունենալ:

Ձկներ: Վառ, հագեցած և, հիմնականում, հաճելի օր է: Ձկներն այսօր հնարավորություն ունեն հասնելու իրենց վաղուցվա նպատակներին, ինչպես նաև շահել այն մարդկանց համակրանքը, ովքեր երկար ժամանակ հետաքրքրություն են առաջացրել իրենց մեջ: Ողջունելի են ինքնատիպ և նույնիսկ էքստրավագանտ պահվածքը, ցանկալի, նույնիսկ անհրաժեշտ են իմիջի հետ կապված փորձարկումները:

Հնարավոր են չծրագրված, բայց խիստ հաջողված ճամփորդություններ: Շատ Ձկներ դրանց ընթացքում հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն, նոր հարաբերությունները կզարգանան ավելի շուտ գործնական և բարեկամության ոլորտներում, քան ռոմանտիկայի ուղղությամբ:

Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանՄենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյանը շնորհավորել է Մադյարին Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին մայիսի 11–17-ինԼարսը բաց է. իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Յուվենտուսը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լեչեի» նկատմամբ Ռուբիոն և Ուիթքոֆը հանդիպել են Կատարի վարչապետի հետ՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու համար Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվոր Ուրախ եմ լինել «Ինտերի» մի մասը. մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ. Հենրիխ Մխիթարյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում․ կա վիրшվոր Հանտավիրուսային վարակի երկու նոր դեպք է գրանցվել Ինչ վիճակում է Իրանի գերագույն առաջնորդը․ մանրամասներ Պուտինը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտին Ինտերը հաղթեց «Լացիոյին». Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ Խոցելիության նոր ճակատ. ինչպես է Հորմուզի նեղուցը կապված համաշխարհային թվային տնտեսության հետ Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Մեսսին նշել է այն լեգենդներին, որոնց հետ ժամանակին չի փոխանակվել խաղաշապիկներով Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ Պուտին Մայիսի 10-ին թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը Իսրայելն Ադրբեջանում կառուցում է տվյալների խոշոր կենտրոն Զբոսանավի վրա ավելի քան 100 մարդ նորովիրուսով է վարակվել ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցները Եվրոպայում կանխատեսում են ամերիկյան զորքերի հետագա կրճատում «Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Գերմանիան վտանգավոր ճանապարհ է ընտրել. Պեսկով Հայ գրոսմայստերների արդյունքները՝ Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարում Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինի Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով Երևան Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել Իրանի ազգային հավաքականը 10 պայման է նշել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սանդերլենդի» հետ Հռոմի Պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Մխիթարյանին Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 16 վագոն դիզելային վառելիք Մեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Թբիլիսիի դատարանը կալանավորել է հինգ ուժայինի, որոնք մեղադրվում են ցուցարարներին ծեծելու մեջ Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն Մարուքյան