Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարը
ՍՊՈՐՏՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել են ՀՀ տղամարդկանց առաջնության մեկնարկային տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս տուրում միայն մեկ զույգ է պարտիան ավարտել ոչ-ոքի արդյունքով. մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը միավորը կիսել է Արմենակ Եղիազարյանի հետ:
Հաղթանակ են տոնել Արամ Հակոբյանը, Հովիկ Հայրապետյանը, Դավիթ Քալաշյանը, Դավիթ Շահինյանը, Տիգրան Հարությունյանը, Մանուէլ Պետրոսյանը:
1-3-րդ տեղեր զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



