Պայթյուն՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի Անթալիա քաղաքում պայթյուն է որոտացել Ատևտրա-արդյունաբերական պալատի շենքի մոտ։ Ինչպես հաղորդում է CNN Turk-ը՝ վկայակոչելով քաղաքապետ Մենդերես Թյուրելը, պայթել է շենքի մոտ կայանած ավտոմեքենան։
Պայթյունի պատճառը դեռևս չի պարզվել։ Մեքենաներից մեկն ամբողջությամբ ոչնչացվել է, երեքը՝ վնասվել։
«Դեռևս վաղ է խոսել այն մասին, արդյոք սա ահաբեկչություն է, թե ոչ։ Հավանական է, որ պայթյունը տեղի է ունեցել վթարի պատճառով։ Պայթյունը տեղի է ունեցել ավտոկայանատեղիում, որտեղ մարդաշատ չի եղել։ Մի քանի հոգի վնասվածքներ է ստացել ապակիներից, քանի որ կոտրվել են շենքի ապակիները»,-ասել է քաղաքապետը։












1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



