ԻՊ-ն ստանձնել Է Պակիստանում ոստիկանական քոլեջի վրա գրոհի պատասխանատվությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ստանձնել են Պակիստանի Բելուջստանի նահանգի Քվետա քաղաքի ոստիկանական քոլեջի վրա ձեռնարկված գրոհի պատասխանատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
Լույս հոկտեմբերի 25-ի գիշերը կատարված հարձակման հետեւանքով զոհվել են առնվազն 60 կադետներ, եւս 165-ը վերքեր են ստացել:
Ավելի վաղ նահանգի սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Շեր Աֆղանը լրագրողներին հայտարարել Էր, որ գրոհը կազմակերպել են «Լաշկար Է ջանգվի» արգելված սուննիական ահաբեկչական խմբավորման զինյալները, որը գործում Է «Պակիստանի թալիբների շարժման» հովանու ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



