Ծանրորդ Արփինե Դալալյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՍՊՈՐՏԾանրամարտի Հայաստանի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը նվաճեց բրոնզե մեդալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մալայզիայի Պինան քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում 69+ կգ քաշային կարգում Դալալյանը պոկում վարժությունում բարձրացրեց 93 կգ, իսկ հրում վարժությունում՝ 127 կգ և երկամարտի 220 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը՝ դառնալով բրոնզե մեդալակիր:
Նախօրեին պատանիների 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարեն Ավագյանը պոկում վարժությունում բարձրացրեց 145 կգ, իսկ հրում վարժությունում՝ 173 կգ և երկամարտի 318 կգ արդյունքով դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



