Սոդան իսկական հրաշք է մաշկի ու մազի խնամքի հարցում
ԼԱՅՖՍոդան յուրաքանչյուր խոհանոցի անբաժանելի մասն է կազմում։ Այն մարդիկ, ովքեր դեռ չգիտեն սոդայի բոլոր առավելությունները, այն հաճախ չեն օգտագործում։
Ահա ներկայացնում ենք տարբեր իրավիճակներ, երբ սոդան կարող է իսկապես հրաշքներ գործել։ Հիշեք սոդայի այս կիրառումները և տանը միշտ ունեցեք այս հրաշք բաղադրիչը։
1․Մաշկի պիլինգ
1 թեյի գդալ սոդային խառնել ջուր, որպեսզի ստացվի խիտ զանգված։ Այս խառնուրդը կլինի մաշկի համար լավագույն պիլինգը։ Այն հեռացնում է մեռած բջիջները և մաշկը կրկին դարձնում պայծառ ու թարմ։
2․Գլխամաշկից մեռած մաշկի հեռացում
Շամպունի մեջ մի փոքր սոդայի ավելացումը կօգնի գլխից հեռացնել մեռած բջիջների ողջ շերտերը։
3․Մաքրել մազերի խոզանակները
Մաշկից մեռած բջիջների հեռացման հետ միաժամանակ սոդան կարելի է կիրառել նաև մազերի սանրերն ու խոզանակները մաքրելու համար։ Այն, ինչ ձեզ հարկավոր է սոդան է և տաք ջուրը, որոնք պետք է խառնել և խոզանակները դնել սոդայաջրի մեջ։
4․Փափկեցնում է կուտիկուլները
Եթե ունեք չոր և կոտրված կուտիկուլներ, ապա եղունգներին և կուտիկուլներին քսեք սոդայաջրի խառնուրդ։ Մեղմորեն մերսեք և կլուծեք կուտիկուլների հետ կապված խնդիրը։
5․ Ոտքերի խնամք
Տաք ջրի մեջ լցրեք մի փոքր սոդա և ոտքերը դրեք ջրի մեջ։ Այն լավագույնս կհանգստացնի ոտքեր, կփափկացնի մաշկը և կրունկները։
Աղբյուրը` life.panorama.am
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



