Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարևորը սխալները չկրկնելն է. Անուշկա Մարգարյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է Անուշկա Մարգարյանը: Երիտասարդ դերասանուհին խոսել է իր երազանքների, ունեցած թերությունների ու ձեռքբերումների, ինչպես նաեւ անձնական այլ թեմաների մասին:

-Անուշկա, ինչի՞ մասին ես երազում:

- Ինչպես շատերը` ես էլ երազում եմ երջանիկ լինել, մտերիմներիս երջանիկ տեսնել. Չէ որ միայն ինքդ քեզ լավ զգալով չես կարող երջանիկ լինել, երջանկությունդ կատարյալ է, երբ մտերիմներդ էլ են երջանիկ: Ինձ համար երջանկությունը պահերով չէ, ինչպես շատերն են ասում, կարծում եմ` կարող ես ուղղակի նայել կյանքիդ, հարազատներիդ ու հետո միայն հասկանալ` արդյոք երջանիկ ես: Թերեւս միայն կյանքիդ վերջին վայրկյանին կարող ես ասել, երջանիկ ես ապրել, թե` ոչ: Ինձ համար այդ գաղափարը շատ հարաբերական է, դա բավարարավածության զգացողություն է, որ միանգամից կարող ես եւ չհասկանալ: Ինձ համար երջանիկ լինելու ամենաբարդ ու միակ ճանապարհը երջանկացնել կարողանալն է:

 -Սիրո մասին ամեն մեկն իր պատկերազումներն ունի. քո սերն ի՞նչ գույն ունի:

-  Իսկ ի՞նչ է սերը: Գոնե ինձ համար սեր նշանակում է` տալ, տալ ու անվերջ տալ, նվիրվել անմնացորդ: Սերը չի կարող մի գույն ունենալ, այն իր մեջ ներառում է բոլոր գույները, անգամ նրանք, որոնք մեր աչքն ի զորու չէ տեսնել: Այն գունավորից գունավորն է, անհնար է ապրել առանց սիրո: Ինձ համար սերը շատ գլոբալ երեւույթ է` կապ չունի ի՞նչ ես սիրում, կամ ո՞ւմ, կարեւորը` ունակ ես: Այստեղ ամենակարեւորն այն է, որ սիրուդ օբյեկտը սեփական եսդ չէ: Սերն անսահմանաություն է ինչպես տիեզերքը. սիրեք, սիրեք ու էլի սիրեք:

-Կան արժեքներ, որոնք կառավարում են մեզ, երբեմն անգամ ստիպում մոռանալ ամենինչի մասին հանուն այդ արժեքների. քո դեպքում որո՞նք են այդ արժեքները:

- Գլխավոր արժեքն այն է, երբ ինքդ ես արժեւորում դա: Եթե որեւէ բան սկսում է կառավարել քեզ, ապա դա արդեն սխալ է: Նման դեպքերում փորձում եմ հեռու մնալ ու արժեզրկել այն, ինչ արժեւորել էի:

 -Յուրաքանչյուրս ունենք թերություններ, բայց միշտ չէ, որ ընդունում ենք դրանք: Ո՞րն է,ըստ քեզ, քո ամենամեծ թերությունը:

-   Իհարկե, թերություններ բոլորս ունենք ու Փառք Աստծո: Եթե չլինեին թերությունները, չէինք աշխատի դրանց վրա ու չէինք փորձի գոնե մոտենալ կատարյալին: Ինքս իմ մեջ անընդհատ թերություններ եմ բացահայտում ու ամեն բացահայտումով հպարտանում եմ, որ գտա եւս մեկը: Դրանք միշտ էլ լինելու են, կարեւորը գիտակցելն է:

-Ինչը կփոխեիր, եթե քեզ տրվեր ժամանակը հետ տալու հնարավորությունը:

-   Ոչինչ չէի փոխի: Ապրել եմ այնպես, ինչպես ապրել եմ: Կարեւորը սխալները չկրկնելն է: Եթե ինչ-որ բան կարողանայի փոխել, ուրեմն կփոխեի, եթե չեմ փոխել, ուրեմն չէի կարող, ուրեմն այդպես էր պետք:

-Ինչի՞ց ես գոհ, ինչի՞ համար ես հպարտանում քեզնով:

-   Հպարտանում եմ այն մարդկանցով, ովքեր կողքիս են: Հպարտ եմ ընտանիքովս, ընկերներովս, ովքեր ինձ ուժ են տալիս այն պահերին, երբ հուսահատվում եմ: Շնորհակալ եմ ու հպարտ նրանցով:

-Անուշկա, հարաբերությունում սիրուց բացի էլ ի՞նչ է պետք:    

-  Հարաբերություններում սիրուց բացի սեր է պետք, ուրիշ ոչինչ: Ինչպես նշեցի` սիրել նշանակում է տալ, տալ ու էլի տալ, այլ ոչ թե վերցնել, վերցնել ու էլի վերցնել:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համար