Ո՞վ և ինչո՞ւ է Քարդաշյանին ստախոս ու հանցագործ կոչել
ԼԱՅՖՌեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հետ է վերցրել հայցն ընդդեմ հայտնիների մասին կայքի, որը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ ռեալիթի շոուի աստղը բեմականացրել է Փարիզում իր դեմ տեղի ունեցած հարձակումը, հաղորդում է CNN-ը։
MediaTakeOut պարբերականը խոստովանել է, որ իր հայտարարությունը սուտ է եղել, իսկ համապատասխան նյութերը հեռացվել են կայքից։ Բացի այդ տաբլոիդը հրապարակել է հերքման տեքստ, որում նշել են, որ Քարդաշյանին, իրոք, կողոպտել են։
Քարդաշյանի փաստաբանը չի ներկայացրել տաբլոիդի հետ գործարքի այլ մանրամասներ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին զինված անձիք կողոպտել են Քիմ Քարդաշյանին Փարիզում։ Հյուրանոցի համարում ատրճանակը պահելով նրա գլխին՝ հանցագործները մոտավորապես 10 միլիոն արժողությամբ զարդեր են հափշտակել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



