Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնը այցելեց լսողության խնդիրներ ունեցող երեխաներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետական այցով Հայաստանում գտնվող Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգն իր պատվիրակության հետ միասին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի ուղեկցությամբ այցելեց Երևանի թիվ 2 հատուկ դպրոց: Այնտեղ Արքայազնին աղուհացով դիմավորեցին դպրոցի սաները: Դեռեւս 1959 թվականից հիմնադրված դպրոցում առանձնացվել էին տարբեր տաղավարներ, որտեղ ներկայացված էին դպրոցի սաների աշխատանքները: Դ պրոցում երեխաները սովորում են կոշկակարություն, վարսահարդարություն, ձեռքի աշխատանք եւ այլն: Արքայազնը մոտեցավ յուրաքանչյուր տաղավարին, ծանոթացավ աշխատանքներին: Դպրոցի տնօրեն Հասմիկ Բադալյանը տեղեկացրեց, որ դպրոցում սովորում են լսողության տարբեր աստիճանի խնդիրներ ունեցող 130 աշակերտ, տարեկան դպրոց են մուտք գործում մոտ 15-ը:

Նա նշեց, որ պատվավոր հյուրի այցելության կապակցությամբ կազմակերպված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները տեւել են մոտ 15 օր:

Արքայազնի այցի կապակցությամբ երեխաները հանդես եկան տարբեր պարային համարներով` չմոռանալով նաեւ հայ զինվորին: Միջոցառմանը հյուրերին միացավ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը:

Հայաստանում Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Միշել Ուղուրլյանի խոսքով` դպրոցը հույսի դպրոց է:

«Շատ ուրախ եմ, քանի որ առաջին անգամն է, որ Ուխտի Արքայազնը Երեւան է եկել: Սա խուլ ու համրերի դպրոց չէ, այլ հույսի եւ հավատի, որտեղ տեսնում ենք, որ երիտասարդ եւ փոքր հայերը կարող են մեծ բաներ անել, ինչի կապակցությամբ շատ երջանիկ եւ գոհ ենք»,-ասաց դեսպանը:

Ֆրա Մեթյու Ֆեսթինգն ընդգծեց, որ շատ է տպավորվել երեխաների ելույթներով:

«Կարծում եմ`սա շատ կարեւոր վայր է, լավ կառույց է, որը պետք է աջակցություն ստանա: Մենք աջակցում ենք ամբողջ աշխարհում մի շարք կառույցների, սակայն, ինչպես ես գիտեմ, սա լսողության խնդիր ունեցող երեխաների ամենահին դպրոցն է, որին մենք ուղղակիորեն աջակցություն ենք ցուցաբերում: Այն, ինչ ես տեսա այստեղ, ինձ համար առիթ կլինի, որպեսզի ես ոգեւորեմ շատերին աջակցելու նման դպրոցներին այլ վայրերում եւս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնը:

Ի նշան բարեկամության եւ հետագա համագործակցության՝ դպրոցը Ֆրա Մեթյու Ֆեսթինգին նվիրեց աշակերտների ձեռքով պատրաստված փոքր գորգ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն էլ հավելեց, որ նման դպրոցների պահպանումը կարեւոր է երկրի համար: «Մալթայի Ուխտը արդեն տարիներ շարունակ համագործակցում է դպրոցի հետ: Սա ամենակայացած դպրոցներից է, որն ունի հանրապետական նշանակություն եւ փորձառու աշխատակազմ, ընտանիքի նման են ապրում այստեղ: Քանի որ Մալթայի Ուխտի նախկին դեսպանը նույնպես ուներ լսողության խնդիր, ընտրեց հենց այս դպրոցը»,-նշեց նախարարը:

Զինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին