Ուկրաինայում հրաձգության հետևանքով հայ և վրացի են սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Մելիտոպոլ քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է 2 մարդ՝ ազգությամբ վրացի Զուրաբ Օնանիզին եւ հայ Սարգիս Բաղդասարյանը։ Վկայակոչելով Զապորոժիե քաղաքի կայքին, այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզի դատախազ Վալերի Ռոմանովը:
«Դա ոչ թե քրեական աշխարհի ներկայացուցիչների հարաբերությունների պարզում է, այլ երկու երիտասարդ տղաների հասարակ խուլիգանություն, որոնք նախկինում դատապարտված չեն եղել եւ քրեական անցյալ չեն ունեցել»,– ասել է Ռոմանովը։ Հայտնի է, որ հրաձգությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով
Զապորոժիեի մարզի անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Շմիտկոյի խոսքով՝ 6 հոգուց բաղկացած խումբը ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո գիշերը ժամը 3-ին հրաձգություն էր սկսել: Բոլոր 6 հոգու ինքնությունը պարզված է։
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



