Թուրքիայում հետաքննություն է սկսվել քրդամետ կուսակցության երեք պատգամավորների նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երեք պատգամավորների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Սիբել Յիղիթալփը, Զիյա Փիրը և Ֆելեքանս Ուջան մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու» մեջ այն բանի համար, որ մասնակցել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) չորս անդամի հուղարկավորության արարողությանը:
Նշվում է, թե արարողության ժամանակ պատգամավորները PKK-ի օգտին հայտարարություններ են արել:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



