Իրինա Դուբցովան պատգամավորի աղջկա հետ վիճաբանելու պատճառով ուղեղի ցնցում է ստացել
ԼԱՅՖԻրինա Դուբցովայի անվան շուրջ բարձրացած սկանդալը նոր ընթացք է ստանում։ Երգչուհու եւ քաղաքական գործիչ, պատգամավոր, «Газпром добыча Ямбург»-ի՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ի դուստր ընկերության մենեջեր Օլեգ Անդրեեւի դստեր՝ Դարյայի միջեւ ծագած վիճաբանության հետեւանքով Դուբցովան ուղեղի ցնցում է ստացել։

LifeNews-ի փոխանցմամբ՝ Դարյան Նոր Ուրենգոյի օդանավակայանում այնքան ուժեղ է հարվածել Իրինայի դեմքին, որ երգչուհին մի քանի րոպե կորցրել է գիտակցությունը։ Մոսկվա վերադառնալուց հետո Դուբցովան բժշկական հետազոտություն է անցել։ Բժիշկները երգչուհու մոտ ուղեղի ցնցում են ախտորոշել եւ բուժման կուրս նշանակել։



