Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաքվում թափ է առնում Սոսո Պավլիաշվիլիի դեմ արշավը

ԲԼՈԳ

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռուսաստանցի հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի՝ նոյեմբերի 30-ին Բաքվում նախատեսված համերգը վտանգված է։ Մի խումբ ադրբեջանցի «մտավորականներ» և մշակութային գործիչներ նամակներով և սոցցանցերի միջոցով կոչ են անում իրենց համերկրացիներին բոյկոտել Պավլիաշվիլիի համերգը։ Յուրահատուկ ակտիվություն է դրսևորում ազերի ռեժիսոր Ռամիզ Ֆաթալիևը, որը բաց նամակ է գրել երգչին և կոչ է արել չգալ Բաքու։

Մեծամտացած քոչվոր ազերիները մինչ Սոսոյի Բաքվի համերգը ակնկալում էին, որ երգիչը ներողություն կխնդրի ադրբեջանցիներից ժամանակին Արցախ այցելելու և այնտեղ համերգ տալու համար, որի արդյունքում վերջինս 2004 թ-ին հայտնվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ «սև ցուցակում»։ Բաքվում սպասում էին, որ այդ ներողության պատճառով կխզվեն կապերը Սոսոյի և հայերի միջև։ Սակայն Պավլիաշվիլին ներողություն չխնդրեց։ Բաքվեցի «արցախասերները», որոնք նույնիսկ Ղարաբաղի տեղն էլ չգիտեն քարտեզի վրա, ավելի բուռն սկսեցին պահանջել չեղարկել երգչի Բաքվի համերգը։ Այս ամենին ռուսաստանյան և ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով արձագանքեցին Սոսո Պավլիաշվիլին և նրա՝ Բաքվի համերգի կազմակերպիչը՝ Իլհամ Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովը։ Աղալարովը 1news.az-ին տված վիդեոհարցազրույցում ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ է խնդրել Սոսոյից իր համերկրացիների անտակտության համար և կոչ է արել Սոսոյի դեմ նամակներ գրողներին ավելի զուսպ լինել։ Սոսոն էլ life.ru-ին երեկ տված հարցազրույցում ազերի տաքգլուխներին նախազգուշացրել է. «Հայերի հետ ընկերություն արել եմ, անում եմ և կանեմ»։ Պավլիաշվիլին նաև կոչ է արել իր՝ Բաքվի համերգը բոյկոտողներին գնալ և վերադարձնել Արցախը զենքը ձեռքին, այլ ոչ թե նամակներ գրել իր դեմ. «Տղամարդ եք, այդքան համարձակ եք, հայրենասեր եք, վաճառեք ձեր բնակարանները, մեքենաները, զարդերը, վերցրեք ձեր ընտանիքները, ստեղծեք դիվերսիոն խմբեր և գնացեք գրավեք Ղարաբաղը»,- խորհուրդ է տվել Պավլիաշվիլին ազերի նամակագիր մտավորականներին։ Պավլիաշվիլին նաև հիշեցրել է ազերիներին, որ սիրահարվել է Բաքվին բաքվեցի հայերի շնորհիվ... 
Ալիևի նախկին փեսան ևս խորհուրդ է տվել ազերի սուտի հայրենասերներին նամակներ գրելու փոխարեն գործ անել։

Ադրբեջանական մամուլը ցնցված է ոչ թե Պավլիաշվիլիից, որից սպասում էին ներողություն գիտակցաբար Արցախ այցելելու համար, այլ Էմին Աղալարովից, որի խոսքերը սառը ցնցուղ էին ադրբեջանցիների համար։
Հիշեցնեմ, որ ազերի մտավորական կոչվածները Սոսոյից պահանջում են չգալ Բաքու, քանի որ նա գիտակցորեն է մեկնել Արցախ, և նույնիսկ նրա ներողությունները չեն օգնի, որ ադրբեջանցիները նրան ներեն։
Ծիծաղելի է, բայց պարզվում է, որ, ըստ ադրբեջանցի կոչվածների, կան մարդիկ, որոնք չգիտակցված են մեկնել Բաքու։ Կամ նրանց ո՞վ է ասել, որ Սոսոն նրանցից ներողություն է խնդրելու...
Հ.Գ. Ազերի «հայրենասերները» ունեն երկու տարբերակ՝ կա՛մ շարունակել պայքարը Պավլիաշվիլիի դեմ և չեղարկել նրա՝ Բաքվի համերգը, որի պատճառով կվատթարանան նաև նրանց հարաբերությունները ռուսաստանյան շոու բիզնեսում բավական մեծ դիրքեր զբաղեցնող Աղալարովների ընտանիքի հետ, կա՛մ էլ պապանձվել և չշարունակել ինքնախայտառակումը։
«Pavliashvili, Qarabag Bizimdir» օպերացիան ձախողվեց։

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր վտանգը Խոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»