Պարզվում է, նախաճաշին շոկոլադե տորթ ուտելը լավ է ուղեղի և իրանի համար
ՖՈՏՈBlognews.am-ը գրում է.
Նյու Յորքում գտնվող Սիրակուզայի համալսարանի գիտնականները մեծամասշտաբ հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 23-68 տարեկան 968 մարդ։ Հետազոտության ընթացքում բոլոր մարդիկ պետք է ամեն առավոր մի կտոր շոկոլադե տորթ ուտեին, իսկ մնացած օրը սնվել են, ինչպես կանեին հետազոտությունից դուրս։ Արդյունքում պարզվել է, որ մարդկանց մոտ բարելավվել են ընկալական հատկությունները, իսկ պարբերական օգտագործումը ավելի է լավացրել հիշողությունը և աբստրակտ մտածելակերպը։
Սակայն շոկոլադը պետք է ուտել ոչ ուշ, քան առավոտյան 9-ը։ Մի շարք հետազոտություններ փաստում են, որ այն մարդիկ, ովքեր 600 կալորիա են ընդունում առավոտյան 9-ից շուտ, ավելի շուտ և արագ են նիհարում, քան 9-ից հետո 300 կալորիա ընդունող մարդիկ։
Այսպիսով՝ մի՛ զրկեք Ձեզ շոկոլադ ուտելու գրավչությունից, սակայն արեք դա առավոտյան 9-ից առաջ։