Իդլիբի դպրոցին ավիահարվածի հետեւանքով 22 աշակերտ եւ վեց ուսուցիչ է զոհվել. ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Իդլիբ քաղաքի դպրոցներից մեկին ավիահարվածի հետեւանքով 22 աշակերտ եւ վեց ուսուցիչ Է զոհվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կայքում:
«Սա ողբերգություն Է, սա չարագործություն Է: Եվ եթե դա միտումնավոր Է արվել՝ պատերազմական հանցագործություն Է»,- ասված Է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի հայտարարության մեջ:
Ինչպես պնդում Է Reuters-ի աղբյուրը, գրոհը կատարվել Է «սիրիական կամ ռուսական ինքնաթիռների կողմից»: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հիշատակել Է միայն այդ շրջանում մի քանի զինյալների ոչնչացման մասին, բայց դպրոցի վերաբերյալ չի նշել, գրում Է գործակալությունը:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



