Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անդրեն, Սիրուշոն, Էրիկը, Հայկոն եւ այլք՝ Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին

ԼԱՅՖ

10 տարի առանց նրա… Շոու-բիզնեսի ընկերները, կոլեգաները, հայկական բեմն ու հանդիսատեսը կարոտել էին հայկական երգարվեստի ամենատաղանդավոր երգչուհիներից մեկին՝ Վարդուհի Վարդանյանին: Սիրելի ընկերոջն իր իսկ երգերով հիշելու եւ նրա արվեստը վառ պահելու համար երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Վարդուհու մտերիմ ընկերները «Մեզ ոչինչ չի բաժանի» խորագրով համերգային հուզիչ ծրագիր էին կազմակերպել՝ նվիրելով այն իրենց թանկ ընկերոջը:

Համերգի ընթացքում ելույթ ունեցան հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի ու սիրված դեմքերը՝ Անդրեն, Սիրուշոն, Էրիկը, Սոնա Ռուբենյանը, Արսեն Սաֆարյանը, Հայկոն, Մարթան, Սյուզան Մարգարյանը, Շուշան Պետրոսյանը, Զարուհի Բաբայանը, Քրիստինե Պեպելյանը, Արսեն Գրիգորյանը, Մրոն, Երգի պետական թատրոնի սաները, Սոնա Շահգելդյանը, Աննա Խաչատրյանը եւ այլք: Համերգը վարում էր Ավետ Բարսեղյանը:

Ետնաբեմում երգիչները մեզ հետ կիսցվեցին իրենց հույզերով եւ Վարդուհու մասին ամենաջերմ հուշերով.

«Թութուշը մեզ համար միշտ կա, երեւի հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ ամեն անգամ հենց նրա պատվին կազմակերպված համերգների ժամանակ ենք այսքան հավաքվում, քանի որ նրա հետ կապված շատ հուշեր ունենք՝ մրցույթներ, համերգներ եւ այլն: Այս ամեն ինչով մենք նաեւ հիշում ենք, որ նա մեզ հետ է: Նա այնքան քաղցր աղջիկ էր, այդ պատճառով էլ բոլորը նրան վառ են հիշում եւ ցանկանում են այսպիսի միջոցառումներին ներկա գտնվել»,-նշեց Հայկոն:

Արսեն Սաֆարյանը կարծում է, որ Վարդուհուն հիշում են հենց իր վառ կերպարի համար.

«Նա եւ աստղ էր, եւ հասարակ ընկեր: Այդպիսի մարդիկ հիմա շատ քիչ կան: Բոլորը նրան հիշում են՝ որպես վառ կերպարի, իսկ եթե բոլորը նրան այդպիսին են հիշում, ուրեմն նա հենց այդպիսին էր: Նա ուներ յուրահատուկ հումոր եւ ինքնատիպ ծիծաղ, որը վարակիչ էր: Դա է պատճառը, որ այսօր բոլորս ժպիտով ենք հիշում նրան»:

Էրիկը ցավով է նշում, որ ի տարբերություն ավագ կոլեգաների՝ ինքը Վարդուհու հետ շատ երկար չի հասցրել շփվել.

«Գիտեմ, որ Վարդուհին մեր երգարվետի լավագույն մարդկանցից մեկն է եղել: Նրա հետ շատ հետաքրքիր ձեւով եմ ծանոթացել: 2001 թ-ին՝ «Կռունկ» համերգի ժամանակ տեսա նրան: Մինչ այդ պատկերացում չունեի հայկական էստրադայի մասին, նոր էի եկել Թիֆլիսից: Եւ հիշում եմ, երբ բեմում տեսա այնպիսի երգիչների, ինչպիսիք են Լիանան, Անդրեն, Վարդուհին, ես փոխեցի իմ պատկերացումները երգարվեստի վերաբերյալ»:

Վարդուհու ամենամտերիմ ընկերներից մեկը՝ Սիրուշոն, նշեց, որ լավագույն ընկերուհուն միշտ էլ հիշում է ժպիտով, քանի որ նա այդպիսին էր՝ պայծառ եւ ժպտերես.

«Նա իմ հանդիպած ամենադրական մարդկանցից մեկն էր: Մենք, գրեթե, մեր ամեն օրը միասին էինք անցկացնում: Միասին կիվում էինք ամենատարբեր թեմաներով, շատ լավ ժամանակ էինք անցկացնում, անընդհատ ու անընդմեջ ծիծաղում էինք, նույնիսկ չգիտեմ՝ ինչի վրա էինք այդքան ծիծաղում...Միասին աշխատում էինք այն շրջանում, երբ դեռ ինքս էլ նոր էի հարթում իմ ուղին, օր ու գիշեր աշխատում էինք, ամեն օր համերգներ էինք ունենում, շատ դժվարություններ կային, որոնք միասին էինք հաղթահարում»:

Վարդուհուն կարոտով եւ թախիծով է հիշում նրա լավագույն ընկերներից Անդրեն, որը կատարելով «Հորդ անձրեւ» երգը՝ չկարողացավ զսպել արցունքներն ու դժվարացավ թաքցնել հուզմունքը.

«Հիմա շատ հուզված եմ. դա մեծ կարոտից է, որը զգում եմ իմ հարազատ ու սիրելի Վարդուհու հանդեպ: Նրա շունչը ելույթիս ընթացքում ինձ ուղեկցում էր, զգում էի, որ կողքիս է, բայց ցավում, որ չեմ կարող գրկել ու ասել, թե որքան եմ զգում նրա կարիքը, թե որքան եմ կարոտել իմ ամենամտերիմ, թանկ ու իսկական ընկերոջը: Նրա հետ կապված հուշերն այնքան շատ են, որ չեմ կարող առանձնացնել միայն մեկը, մի քանի հարցազրույցը չի հերիքի դրանք ներկայացնելու համար: Ուղղակի ուզում եմ ասել, որ սիրում եմ ու կարոտել եմ շատ...»,-նշեց երգիչը:

Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգի բոլոր լուսանկարներին հետեւք NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժից:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

NEWS.am STYLE

«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Լավրովը խոստացել է պաշտպանել Ուկրաինայի ռուսախոսներին Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերով