Թունավոր գազի արտանետումները սպառնում են Թուրքիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄասնագետները ուրբաթ օրը տանից դուրս չգալու եւ անձրեւի տակ չմնալու վերաբերյալ զգուշացում են կատարել Մարդինի, Շըրնաքի, Հաքքարիի շրջանների բնակչությանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.com լրատվական կայքը:
Նախորդ շաբաթ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների կողմից Մոսուլի հարավում ծծմբական թթվի արտադրությամբ զբաղվող գործարան էր այրվել:
Քամին այրված ծծմբական թթվից արտազատված թունավոր գազը քշել է Թուրքիայի տարածք, վտանգի տակ են հատկապես Մարդինի, Հաքքարիի եւ Շըրնաքի շրջանները:
Թթվային անձրեւը բավականին վտանգավոր է մարդկանց, կենդանիների եւ բուսականության համար:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



