Հռոմի պապը հեշտացրել է կաթոլիկների ամուսնալուծության գործընթացը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀռոմի Ֆրանցիսկոս պապը երեքշաբթի օրը հայտարարել է այսպես կոչված՝ ամուսնությունների չեղարկման մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու ընթացակարգի հեշտացմանն ու արագացմանն ուղղված բարեփոխումների մասին, հաղորդում է USA Today-ը:
Վատիկանի թողարկած նոր օրենքը նախատեսում է արագ գործընթաց, որը կիրականացնեն անմիջապես եպիսկոպոսները:
Քանի որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին չի ընդունում ամուսնալուծությունը, ապա կաթոլիկները պետք է այսպես ասած՝ չեղարկեն իրենց ամուսնությունը՝ եկեղեցով կրկին ամուսնանալու համար։
Մինչ այժմ ամուսնությունների չեղարկման մասին գործերը քննում էին մի շարք եկեղեցական ատյաններ և անհամաձայնության դեպքում դրանք ուղարկվում էին Վատիկանի դատարան:
Ընթացակարգը քննադատության էր արժանանում չափազանց երկար և հնացած լինելու համար։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



