Հայաստանում 100 դպրոցներ կհարմարեցվեն հատուկ կարիքներ ունեցող երեխաների պահանջներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունը հաստատեց երեխաների պաշտպանությանն ուղղված ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծախսերի ծրագիրը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ծրագրի շրջանակում 2016-2019 թվ ականներին ԱՄՆ ՄԶԳ-ն կներդնի 825 հազար դոլար, իսկ ՀՀ կառավարությունը՝ 82.5 հազար դոլար:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է դադարեցնել երեխաների հոսքը հատուկ դպրոցներ և ինտերնատներ, նրանց պահել ընտանիքներում կամ վերադարձնել ընտանիք: Ծրագրվում է երեք տարվա ընթացքում բացել մանկավարժական-հոգեբանական աջակցության առնվազն 5 կենտրոն:
Բացի այդ, 100 դպրոցներ կհարմարեցվեն հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար անհրաժեշտ պահանջներին:



