Նախարարը հերքում է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագիրը դադարեցնելու լուրերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագիրը դադարեցնելու որոշում չկա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Նախորդ անգամ ձեզ հետ իմ հանդիպմանը ծրագրի դադարեցման մասին խոսք չի եղել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, դիմելով լրագրողներին՝ ասաց Մարտիրոսյանը:
Հարցին, թե միջազգային պայմանագրով, այնուամենայնիվ, հնարավո՞ր է ծրագիրը դադարեցնել, նախարարն ասաց, որ կարող ենք որոշել, թե որ ուղղությամբ ծրագիրը շարունակել: «Հարցը դեռևս քննարկման ընթացքում է, որևէ որոշում այդ առումով չկա»,- ասաց նախարարը:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



