Սիրիայի նախագահը երեք ամսով երկարացրել է համաներման մասին հրամանագրի գործողությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի նախագահ Բաշար Ասադը երեք ամսով երկարացրել Է համընդհանուր համաներման մասին իր հուլիսի 28-ի հրամանագրի գործողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
SANA լրատվական գործակալության կողմից փոխանցված հրամանագրի տեքստում ընդգծվում Է, որ «բոլոր նրանք, ովքեր զենք են վերցրել իրենց ձեռքը կամ այն պահում են այս կամ այն պատճառով, պետք Է երեք ամսվա ընթացքում հանձնվեն եւ իրենց ունեցած զենքը հանձնեն դատական իշխանություններին կամ օրինական ցանկացած այլ մարմնի»:
Համաներման մասին հրամանագիրը վերաբերում Է նաեւ «դասալիքներին, որոնք խախտել են օրենքը եւ խուսափել զինվորական ծառայությունից»: Նրանք պետք Է մեղայականով ներկայանան համապատասխան մարմիններ:
Պատժից ազատվում են նաեւ նրանք, «ովքեր կամավոր կարձակեն իրենց կողմից առեւանգված մարդկանց», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



