Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ծովազարդում արմատավորվում է կտավատի արտադրությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում՝ Արիստակես Նաջարյանի տնտեսությունում, արմատավորվում է ավանդական, բայց Գեղարքունիքի մարզի տարածքում նվազագույն ծավալներով օգտագործվող մշակաբույսի՝ կտավատի արտադրությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱրիստակեսՆաջարյանը, իր տնտեսությունում այս տարի կատարվել է 5 հեկտար ցանք, որից հավաքվել է մոտ 2,5 տոննա բերք: «Նախորդ տարում կտավատի ցանք կատարել եմ 2 հեկտարի վրա, բայց արդյունքը եղել է զրոյական, քանի որ կարկուտն ամբողջովին ավերեց ցանքը: Այս գարնանը որոշեցի ցանքը կատարել տարբեր գոտիների հողերում, որպեսզի կարկտի դեպքում որոշ հողամասեր զերծ մնան վնասից: Բարեբախտաբար, 5 հեկտարն էլ գրեթե անվնաս մնաց: Միայն բարձրադիր գոտում բերքը չհասցրեց լրիվ հասնել: Այդուհանդերձ, բերքից գոհ եմ, միայն թե հիմա էլ կանգնել եմ իրացման խնդիր առաջ»,-ներկայացրեց Արիստակես Նաջարյա նը: Կտավատի արտադրությամբ զբաղվող գյուղացու համար դժվար է հասկանալ, թե ինչպես է, որ կտավատի ձեթի մեկ լիտրը վաճառվում է միչնեւ 4-6 հազար դրամով, սակայն կտավատի 1 կիլոգրամը շուկայում վաճառվում կամ ձիթհաններում մթերվում է 600 դրամով, այն դեպքում, երբ մշակաբույսի 3 կիլոգրամից ստացվում է 1 լիտր ձեթ: «Երկու տարի առաջ կտավատի մեկ կիլոգրամը վաճառվում էր մինչեւ 2 հազար դրամով: Անցած տարի այն տատանվում էր 1000-1500 դրամի սահմաններում, իսկ այս տարի արդեն խոսք է գնում 600-800 դրամի մասին, ինչն արդեն արտադրողի համար շահավետ չի կարող լինել: Դրսից ձիթհան կազմակեպությունները ներկրում են կտավատը մոտ 600 դրամով, բայց մեր լեռնաշխարհում աճեցված կտավատի որակը բարձր է: Կփորձեմ համապատասխան շուկա գտնել»,-նշեց Արիստակես Նաջարյանը:

 Նա կտավատի արտադրության կազմակերպման ու ընդլայնման համար կարեւորեց երկու հանգամանք, որպեսզի բերքահավաքը կատարվի հնարավորինս անկորուստ. վաղ գարնանային ցանքը եւ ժամանակակից կոմբայնի առկայությունը: «Տարիների փորձը ցույց տվեց, որ կտավատի սերմը հարկավոր է հողին պահ տալ մինչեւ մայիսի առաջին տասնօրյակը, որպեսզի բույսը հասցնի կատարել իր հասունացումը: Իսկ նման ծավալների անկորուստ բերքահավաք կատարելու համար հարկավոր է ժամանակակից կոմբայն, մեր ունեցած հնացած տեխնիկայով անհնար է նորմալ բերքահավաք կատարել»,-ասաց կտավատագործը՝ հավլելով, որ եկող գարնանը եւս որոշել է զբաղվել կտավատի մշակությամբ:

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ