Տավուշի մարզի Պտղավան գյուղի այրված բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ դին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզի Պտղավան գյուղի 4-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հոկտեմբերի 27-ին հրդեհ է բռնկվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ հրդեհ է բռնկվել Պտղավան գյուղի 4-րդ փողոցի, 2-րդ փակուղու, 2-րդ շենքի բնակարաններից մեկում, ինչպես նաև՝ պարզվել է, որ մինչ փրկարարների ժամանումը այրվել է հատակը՝ 5 քմ, մեկ սեղան և մեկ աթոռ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.46-ին, մարվել՝ 09.56-ին: Հրշեջ-փրկարարները հյուրասենյակի մահճակալին հայտնաբերել են բնակարանի սեփականատիրոջ՝ Է. Ա.-ի (1954 թ. ծնված) դին:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



