Իսպանիայի խորհրդարանը չի հաստատել Մարիանո Ռահոյին վարչապետի պաշտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի խորհրդարանը քվեարկության առաջին փուլի ընթացքում Իսպանիայի վարչապետի պաշտոնում չի հաստատել Ժողովրդական կուսակցության առաջնորդ Մարիանո Ռահոյին, հայտնում է El Mundo թերթը։
Նրա տվյալներով, 170 պատգամավոր կողմ է քվեարկել Ռահոյի թեկնածությանը, 180-ը՝ դեմ։ Առաջին փուլում հաղթելու համար Ռահոյին պետք էր ստանալ խորհրդարանականների ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 176-ը 350-ից։
Քվեարկության երկրորդ փուլը ծրագրված է շաբաթ՝ հոկտեմբերի 29-ին։ Դրանում հաղթելու համար անհրաժեշտ է ստանալ հասարակ մեծամասնություն։
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



