Սթոլթենբերգ․Վրաստանը շատ արժեքավոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանը ՆԱՏՕ-ի առաջատար ու շատ արժեքավոր գործընկերն է։ Մենք ակտիվ համագործակցում ենք շատ ուղղություններով։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, փոխանցում է «Սպուտնիկ Վրաստանը»։
«Մենք համագործակցում ենք Վրաստանի հետ ու դա լավ է ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի անվտանգության համար։ Հյուսիսատլանտյան դաշինքը վերջերս ամբողջական կազմով Վրաստան էր այցելել ու անցած տարի կայացել է ՆԱՏՕ- Վրաստան վարժանքների ու գնահատականների համատեղ կենտրոնի բացումը, այս տարի ծրագրված են մեր համատեղ վարժանքները, ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունը աշխատում է Վրաստանում, իսկ Վրաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի շատ գործողությունների»,- ամփոփել է Սթոլթենբերգը։
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



