Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձկներին խորհուրդ չի տրվում որևէ տեղ հաստատել իրենց կարգերը. Հոկտեմբերի 28-ի աստղագուշակ

ԼԱՅՖ

Խոյ

Խոյերի համար կարևոր է գործընկերոջ կամ խմբի հետ հարաբերություններում հավասարակշռությունը: Իրավիճակը միանշանակ չէ. շատ բան միավորում է, բայց առանձին հարցերով սուր մրցակցություն կա: Կարող եք օգնել գործընկերներին և կիսել նրանց արժեքները, կարող եք նաև մրցակցել, նախանձել ուրիշի հաջողությանը, տատանվել թշնամանքի և խաղաղության միջև, դժգոհել բացահայտ կամ քողարկված: Բացասականին ազատություն տալով` կարող եք ջնջել բոլոր ձեռքբերումները:

Ցուլ

Ցուլերը կարող են դժվար հարցում օգնություն ստանալ: Դա հատկապես տեղին կլինի, եթե ձեզ անհրաժեշտ է հաղթահարել դժվարին ճանապարհի հերթական փուլը: Հնարավոր է դա լինի բժշկական օգնություն, անվճար իրավաբանական խորհրդատվություն կամ այլ արժեքավոր ծառայություն: Բոնուսներ ստանալու պայմանը կլինի անպետք նախաձեռնությունը զսպելու, իրավիճակը ղեկավարելու ձգտումից հրաժարվելու պատրաստակամությունը:

Երկվորյակ

Երկվորյակների համար այսօր, բացի հաջող հնարավորություններից, կլինեն նաև ռիսկեր: Ինչ-որ պահի կարող է խախտվել ուժերի հավասարակշռությունը: Առավելագույն տարվածության պահին կարևոր է ազարտի մեջ չընկնել, և եթե խաղը հասել է կրիտիկական կետի, կարողանալ նվազագույն կորուստներով անցնել հաջորդ փուլ: Հնարավոր է աճի ճգնաժամ անձնական հարաբերություններում, գործնական ոլորտում, բարդ հարցի լուծման մեջ:

Խեցգետին

Խեցգետիններին սպասվում է իրադարձային և զգացմունքային հագեցած օր: Հիմնական իրադարձությունները կարող են ծավալվել ձեր սեփական տարածքում կամ այնտեղ, ուր հյուրընկալվել եք կամ տվյալ պահին գտնվում եք: Որքան բարձր է ձեր անձնական պատասխանատվությունը, այնքան կարևոր է պահպանել կարգը և հետևել կանոններին այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, որպեսզի նվազագույնի հասցնեք ռիսկերը և անսովոր իրավիճակները:

Առյուծ

Ակտիվ կենսակերպ վարող Առյուծներին խորհուրդ է տրվում պատրաստվել արկածի: Ցանկացած իրավիճակից ելքն այսօր երաշխավորված է, սակայն առանց բարդացնող պահերի չի ստացվի: Կարող եք ընկերանալ անհրաժեշտ մարդկանց հետ կոնֆլիկտից հետո, ընդունվել կոլեկտիվ թյուրիմացությունից հետո, նոր հնարք յուրացնել կամ նպատակին հասնել վրիպումից հետո: Հնարավոր են տեխնիկական խնդիրներ ճանապարհին, ազդեցիկ դեմքերի հետ բախումներ:

Կույս

Կույսերին կարող է անակնկալ սպասվել նյութական ոլորտում: Անսպասելի նախաձեռնությունը ուժ կտա, ոգևորություն, ազարտ, ձեռնարկություն կառաջացնի: Արդյունքում` հաջողությունը կախված կլինի ձեր օպերատիվությունից, ինչպես նաև չարչարվելու, նոր բան փորձելու, ռիսկի դիմելու պատրաստակամությունից: Միջոցները և բարիքները կարող են ստացվել հանկարծակի: Հնարավոր է անսպասելի պատվեր: Կարող եք ընտանեկան խնդիրը լուծելու հնարավորություն ստանալ:

Կշեռք

Կշեռքների համար օրը միաժամանակ հաջող և լարված է: Սպասվում է իրադարձությունների արագ զարգացում, մի շարք ծրագրերի իրականացում, ցանկությունների մի մասի կատարում: Անձնական հաջողությունների ֆոնին կարող է սրվել կոնֆլիկտը, հրատապ լուծում պահանջել կրիտիկական հարցը, ստիպված կլինեք ինչ-որ բան զոհաբերել: Բացառված չէ, որ ձեզ նախանձեն, մեղադրեն եսասիրության մեջ: Ազարտի գագաթնակետին արժե հիշել անվտանգության մասին:

Կարիճ

Կարիճները կարող են բախվել իրենց նախաձեռնությունների բացահայտ կամ քողարկված հակազդեցության հետ: Կոնֆլիկտներից խուսափելը դժվար կլինի, եթե համառորեն հետևում եք սեփական կանոններին, պատրաստ չեք ներդաշնակեցնել ձեր գործողություններն արտաքին իրականության հետ: Բարդացումների պատճառ կարող է դառնալ ուրիշների հետաքրքրությունների, օրենքի կամ բարոյականության պահանջների, պայմանավորվածությունների արհամարհումը:

Աղեղնավոր

Աղեղնավորները հնարավորություն ունեն այս օրն առանց նվազագույն իսկ կորուստների անցկացնելու, եթե պահպանեն խաղաղ քաղաքականությունը և ոչ մի դեպքում չխուսափեն սեփական հաստատուն սկզբունքներից: Եթե ձեր կանոնների և արժեքային համակարգը դեռ չի ձևավորվել, ապա ավելի անվտանգ կլինի ստուգված ստանդարտներին հետևելը: Եթե լավ ընկերոջ, արդար դատավորի համբավ ունեք, ապա հեշտությամբ ճանաչաված հեղինակություն կդառնաք:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին կարևոր է բաց չթողնել հաջողությունը և, միևնույն ժամանակ, չխախտել ուրիշների սահմանները, չներխուժել ուրիշի տարածք: Անհրաժեշտ է ժամանակին կարգավորել գործընթացով ձեր տարվածությունը, վերահսկել հավակնությունների, ախորժակների աճը: Ցանկացած վեճի լավագույն ելքը փոխզիջումն է: Եթե տարաձայնություններն անխուսափելի են, արժե ցանկացած գնով խուսափել հարաբերությունների սրումից:

Ջրհոս

Ջրհոսները կբախվեն զոհաբերության անհրաժեշտության հետ` հանուն ցանկությունների իրականացման, նոր եզրեր դուրս գալու: Ընդհանուր պատկերը դրական կլինի, սակայն վտանգ կա ինչ-որ բան բաց թողնելու, փչացնելու: Խնդրի լուծման բանալին կարող է տալ տեխնիկական կամ կառավարչական վարպետությունը, հետաքրքրությունները և նախաձեռնությունները համաձայնեցնելու, ֆինանսները և պարտականությունները բաշխելու ունակությունը:

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում որևէ տեղ հաստատել իրենց կարգերը: Այսօր հիմնականում գործում են օբյեկտիվ գործոնները, որոնց ազդեցությունն ի զորու չեք կոտրել: Եթե ձեզ դժվար է ճշգրտորեն պահպանել պահանջները և կանոնակարգերը, համապատասխանել ուրիշների սպասումներին, ավելի լավ է իրադարձություններին ձեր մասնակցությունը հասցնել նվազագույնի: Այնտեղ, որտեղ չեք կարող խուսափել փոխգործակցությունից, ամենաանվտանգը ստանդարտ սցենարը կլինի:
 

Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումը